Իրավական
Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։
Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով վկա է. Արթուր Վանեցյան
«Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով, այդ մասով քրեական գործը հարուցված է փողերի լվացման հատկանիշներով, այսօր Ծաղկաձորում լրագողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, փոխանցում է aysor.am-ը։ Նա հիշեցրեց, որ իր ասուլիսներից մեկում թյուրիմացություն է եղել իր հայտարարությունը, թե «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերումը կոռուպցիոն շղթայով է ձեռք բերվել։ «Պարոն Սեդրակ Քոչարյանը…
Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիրը, այս պահին մեզ հայտնի չէ: Առաջիկայում նա կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Վանեցյանը:…
Գյումրիում սպանված կնոջ դուստրը բողոքում է՝ մինչև հիմա, նրան չեն ասել, թե ով է ձեռբակալված անձը
ԳԱԼԱ-ն գրում է՝ Դեկտեմբերի 2-ի լուսաբացին Գյումրիում սպանված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող անձի ինքնությունը մինչև հիմա չի հրապարակվում: Կնոջ դաժան սպանությունից անցել է արդեն 13 օր: Հայտնի է միայն, որ կա մեղադրյալ, թեև հայտնի չէ, թե նա ով է, ինչ անուն ազգանուն է կրում, և որ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում: Վերջին տեղեկությունը…
Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվել
Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը: «Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,-…
Երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակիչը, վարելով անձնական օգտագործման «Օպել Զեֆիրա » մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178․1-րդ կմ հատվածում դուրս է եկել իր երթևեկելի…
Բազմամիլիոնանց չարաշահումներ սպորտի և երիտասարդության նախարարությունում
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության…
Բանտում պատիժը կրող լրագրող Արմենակ Դավթյանը նախարարի մրցանակի է արժանացել
Դեկտեմբերի 13-ին ««Հանրային հայացք՝ փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» թեմայով լրագրողական մրցույթի մասնակից, անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարևորությանն անդրադառնալու համար, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոդվածագիրը, գտնվելով փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, շարունակում…
Թուրքիան 1-ին հորիզոնականում է կալանավորված լրագրողների թվով
168.am-ը գրում է. Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ-ին ամբողջ աշխարհում կալանավորվել է 251 լրագրող: Հանձնաժողովի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանն և Եգիպտոսը: Թուրքիան այդ ցուցակում առաջին հորիզոնականում է։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվն այս տարի կազմում…
Թալանել են երգիչ Փոլ ՄաքՔարթնիի տունը
Անհայտ անձիք Լոնդոնում թալանել են The Beatles-ի հիմնադիրներից, երգիչ Փոլ ՄաքՔարթնիի տունը։ iz.ru կայքը, հղում անելով Daily Mail-ի, գրում է, որ ոստիկանությունը հաստատել է, որ ոստիկանները ՄաքՔարթնիի առանձնատուն են գնացել դեկտեմբերի 7-ին թալանելու մասին հաղորդագրությունից հետո և հայտնաբերել են հետքեր։ Երգչի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, արդյոք Փոլ ՄաքՔարթնին և նրա կինը գտնվել են այդ պահին տանը,…
Ընտրությունների վերաբերյալ իրավապահ մարմինները ստացել են 442 ահազանգ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ թվով 442 դեպքի մասին ահազանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դեպքերից 190-ի մասին տեղեկություններն ստացվել են…
Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին, տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը։ Մինչև ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N1269-Ն որոշումն ուժի մեջ մտնելը…
Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Գևորգյանը: «Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ, այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք,…
Ինչ բողոքներ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը․ մանրամասնում է ՄԻՊ-ը
«Մեր գերնպատակը պետք է լինի բացառել հետնահանջը այն ժողովրդավարական ձեռքբերումներից, որ այս տարի մեր երկրում մենք արձանագրեցինք, և պետք է դրանք էլ ավելի զարգացնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են ընտրախախտումները և ամփոփման աշխատանքներ են տանում տարեկան զեկույցի համար: Նա տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին այցելելու…
Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթյանը։ «Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առանձնազրույց ունեցել։ Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը», – ասաց Թաթոյանը։ Նա նշեց, որ առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ են…














