Իրավական
Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։
ՄԻՊ գրասենյակի պատվիրակությունը այցելել է ՊՆ
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն…
«Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն»,- Հասմիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հաստիքների ոչ բավարար համալրվածությունը պայմանավորված է համապատասխան սոցիալական երաշխիքներ չունենալով: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը: «Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն: Այդ փաստը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ոչ բավարար սոցիալական երաշխիքները, ինչին զուգորդվում է ծանր աշխատանքը՝ երբեմն նաև չկանոնակարգված գրաֆիկով: Նման պայմաններում, եթե անձը չունի բավարար սոցիալական երաշխիքներ, պետք է գործ ունենա բավականին բարդ ոլորտի հետ, և տրամաբանական է, որ անձինք խուսափում են ՔԿՀ-ներ աշխատանքի անցնելուց»,- Ընդգծեց Հարությունյանը։
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» թեմայով խորհրդաժողով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» թեմայով խորհրդաժողովին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Եվրոպայի Խորհրդի կազմակերպած հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՀ…
«Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- Արմեն Գևորգյանի պաշտպան
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի,…
102-րդ ռազմակայանը խախտում է հայ-ռուսական համաձայնագիրը
Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը մահացել է: Սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք…
Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել
Armtimes.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին այսօր, դատարանում պատասխանելով մեր հարցին, ասաց նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ նիստը մինչեւ 15:00-ն ընդմիջվել է. պատճառն այն է, որ պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ է պահանջել դրանց ծանոթանալու համար: Ըստ պաշտպանի՝ պահանջված նյութերը կարեւոր են հետագայում Գեւորգյանի…














