Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Չեղարկվել է Dragon տիեզերանավի արձակումը
Տեխնիկական անսարքությունների պատճառով Ֆլորիդայի տիեզերակայանից չեղարկվել է Dragon տիեզերանավի արձակումը: Թռիչքը չեղարկելու պատճառենրից է եղել նաև վերջերս Crew Dragon 6 տիեզերանավի փորձարկումների ժամանակ գրանցված վթարից հետո մասնագետների մոտ առաջացած մտավախությունը: Տիեզերանավը պետք է միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին հասցներ 338 կգ սնունդ և 357 կգ ընդհանուր քաշով սարքավորումներ:
Լուսաբացն ու մայրամուտը Մարսի վրա․ NASA
Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության InSight զոնդը Երկիր է ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված են լուսաբացը և մայրամուտը Մարսի վրա։ Այս մասին ասվում է գործակալության կայքում։ Գիտնականների խոսքով՝ լուսանկարն արվել է 2019 թվականի ապրիլի 25-ին։ Մի փոքր գունային շտկում է արվել՝ լուսանկարը մարդու աչքի համար սովորական տեսքի բերելու համար։ InSight-ն իրենից ներկայացնում է 360 կգ քաշով հետազոտական…
Տիեզերագնացներն արձանագրել են երկնաքարի բախումը Լուսնին (տեսանյութ)
Իսպանացի տիեզերագնացները արձանագրել են, թե ինչպես է երկնաքարը բախվում Լուսնին։ 45 կգ ծանրությամբ երկնաքարը Երկրագնդի արբանյակի վրա է ընկել 61 հազար կմ/ժ արագությամբ։ Բախումն այնքան ուժեղ է եղել, որ դրա լույսը տեսանելի է եղել անզեն աչքով։ Տիեզերագնացներից Խոսե Մարիա Մադիեդոն բացատրել է, որ եթե այս բախումը չարձանագրվեր արագ տեսախցիկների միջոցով, ապա գիտությունը կդժվարանար մոդելավորել այն,…
NASA-ն կոչ է անում գլոբալ ուսումնասիրել Երկրին մոտեցող աստղակերպի սպառնալիքը
NASA-ի կառավարիչ Ջիմ Բրիդենսթայնը կոչ է անում գլոբալ ուսումնասիրել մեր մոլորակի համար աստղակերպերի սպառնալիքը, քանի որ խոշոր օբյեկտը կարող է ընկնել Երկրի վրա։ Այս մասին հայտնում է America․ru-ն։ Բրիդենսթայնը կարծում է, որ քաղաքակրթության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպերը կարող են բախվել Երկրի հետ։ «Մենք պետք է համոզվենք, որ մարդիկ հասկանում են, որ խոսքը ոչ թե…
Չինական հրթիռակիրը տիեզերք է ուղարկել երկու արբանյակ
Չինական հրթիռակիրը «Չանչժեն-4В»-ն (Long March-4B), «Տյանհուեյ-2» տիպի երկու գիտական արբանյակ է հասցրել ուղեծիր: Արբանյակները կօգտագործվեն Չինաստանի փորձերի, հետազոտությունների և քարտեզագրական նպատակների համար: Արձակումը եղել Շանսիի հյուսիսային նահանգի Տայյուանի կայանից: Հայտնում է Daily People-ը:
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր…
Չինաստանում բազմակի հիպերձայնային հրթիռ են փորձարկել
Popular Mechanics պարբերականի հաղորդմամբ Չինաստանում փորձարկել են բազմակի Jia Geng №1 հիպերձայնային հրթիռի հավանական նախատիպը: Փորձարկումը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում: Հրթիռը բարձրացել է 27,4 կմ, որից հետո դրա աստիճաններից մեկը հաջողությամբ վայրէջք է կատարել: Tencent ներդրումային հոլդինգային ընկերությանը պատկանող չինական qq.com կայքի հրապարակման մեջ ասվում է, որ Jia Geng №1 անվանումը ստացել է Սյամինյան…
Լռությունը դրական ազդեցություն ունի ուղեղի վրա
Ամերիկացի գիտնական Դենիել Գրոսսը պարզել է, որ «սիրել լռությունը» արտահայտությունը պարզապես դատարկ հնչյուն չէ: Հետազության արդյունքում պարզվել է, որ կողմնակի ձայների բացակայությունը չափազանց բարերար ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա: Գրոսը հետազոտթւյուն է անցկացրել երաժշտության և աղմուկների հետ կապված: Հետազոտության ադյունքում գիտնականը պարզել է, որ լռությունն ունի երեք հիմնական առավելություն. նպաստում է ուղեղում նոր բջիջների…
Բացահայտվել է արկտիկական երկնքում մանուշակագույն ծիածանների գաղտնիքը
Կալգարիի համալսարանից կանադացի ֆիզիկոսները պարզել են բևեռային երկնքում հայտնվող հազվագյուտ կամուրջների ծագման պատճառը: Նրանց տվյալներով, դրանում մեղավոր են մթնոլորտի վերին շերտերում իոնների բախումները։ Ավելի վաղ խորհրդավոր երևույթի առաջացման պատճառ էին համարվում Արևի բռնկումները։ Մանուշակագույն ծիածանները բևեռային երկնքում մնում են 20-30 րոպե, որից հետո անհետանում են մինչև նորից ի հայտ գալը։ Գիտնականները կարծում են, որ այս…
Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել
Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական տիեզերական CNES գործակալությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ ամերիկյան InSight սարքի վրա տեղադրված SEIS սեյսմաչափը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ին՝ առաքելության 128-րդ օրը, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա։ Գրանցվել է թույլ, սակայն ակնհայտ սեյսմիկ ազդանշան։ Նշվում է, որ…
Գրելանդիայում սառույցների հալման տեմպերը ավելացել են 6 անգամ
ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականում հրապարակված՝ դանիացի, հոլանդացի, ամերիկացի և ֆրանսիացի գիտնականներից բաղկացած խմբի հետազության արդյունքները ցույց են տալիս, որ Գրենլանդիայում 1980-ականներից մինչ այժմ սառույցների հալման տեմպերը 6 անգամ ավելացել են: Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ 1972-1980թթ․ Գրենլանդիան զրկվել է տարեկան 47, 1980-1990թթ.՝ 51, 1990-2000թթ.՝ 41, 2000-2010թթ՝ 187, իսկ 2010-2018թթ.՝ 286 գիգատոննա սառույցից:
Հնագետները 220 միլիոն տարվա վաղեմություն ունեցող դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
PHYS-ի տեղեկություններով՝ Արգենտինայի Իսչիգուալաստո պարկի տարածքում հնագետները մոտ 220 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել։ Մասնագետները կարծում են, որ այնտեղ ժամանակին կարող էր ջրի աղբյուր լինել, որտեղ հավաքվում էին կենդանիները:
Պոտենցիալ վտանգավոր աստերոիդը անցել է Երկրի կողքով
Ինչպես հայտնում է Space.com ինտերնետ-պորտալը, Երկրի համար «պոտենցիալ վտանգավոր» երկնային մարմինների կատեգորիային դասվող GC6 աստերոիդը ապրիլի 18-ին գտնվել է երկրից ընդամենը 219 հազար կիլոմետր հեռավորության վրա, որը գրեթե երկու անգամ մոտ է Երկրի և Լուսնի միջև եղած միջին տարածությունից։ Նշենք, որ GC6 Երկնային մարմինն ունի 15-ից մինչև 30 մետր տրամագիծ։ Հավելենք նաև, որ NASA-ի գնահատումների…
Ամերիկյան հրթիռի խոշոր բեկորները կարող են ընկնել Երկրի վրա
Ամերիկյան CNBС հեռուստաալիքը հայտնում է, որ 10 տարի առաջ տիեզերք ուղարկված Atlas V հրթիռի խոշոր բեկորները կարող են ընկնել Երկիր վրա և վնաս հասցնել բնակիչներին: Նշվում է, որ դրանք կամաց-կամաց դուրս են գալիս Երկրի ուղեծրից։ Հավելենք, որ հիմա Երկրի շուրջ տարբեր ուղեծիրներով պտտվում է տիեզերական սարքերի ավելի քան 12 հազար խոշոր բեկոր, որոնք կարող են…














