Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Իսրայելը Լուսին կուղարկի «Բերեշիտ 2» տիեզերական սարքը
Իսրայելը կմասնակցի «Բերեշիտ 2»-ի տիեզերք ուղարկման գործընթացին, այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին Լուսնի վրա վայրէջք կատարելիս կործանվեց «Բերեշիտը»: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Կառավարության նիստի ընթացքում: «Մենք մտադիր ենք տիեզերք թողնել «Բերեշիտ 2-ը»: Իսրայելի Կառավարությունը, որը մասնակցություն ունեցավ «Բերեշիտ» առաջին տիեզերական ապարատի գործարկմանը, կմասնակցի նաև երկրորդի տիեզերք ուղարկելուն: Հույս ունեմ, որ…
Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Երկրորդի արձանը
Եգիպտոսի Սոհագ շրջանի հնագետներին հաջողվել է վերականգնել Ռամզես Երկրորդ փարավոնի արձանը։ Գիտնականները նաև նվազեցրել են գրունտային ջրերի մակարդակը, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել Սեթի Առաջինի դամբարան: https://www.youtube.com/watch?v=pGW2uJujQnk
Առաջին անգամ լուսանկարված սև անցքը ստացել է Powehi անվանումը
Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարված սև անցքը ստացել է Powehi անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «անսահման գոյության խտացված սև աղբյուր»: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ըստ աղբյուրի՝ անվան ծագումնաբանությունը տանում է հավայան ֆոլկլոր – այն հանդիպում է Kumulipo-ի 18 դարի երգերում, որոնք պատմում են կյանքի ծագման մասին: Լեզվաբանական այս մոտեցումը պատկանում է հավայան Հիլո քաղաքի…
ԱՄԷ իր առաջին տիեզերագնացին կուղարկի միջազգային տիեզերակայան
Արաբական Միացյալ Էմիրություններն սեպտեմբերի 25-ին միջազգային տիեզերական կայան կուղարկի իր առաջին տիեզերագնացին: Տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռնի «Союз-МС 15» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մուհամեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի՝ էմիրաթական տիեզերագնացների նախապատրաստման ծրագրի տնօրեն Սալեմ ալ-Մարին:
ԱՄԷ առաջին տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռչի սեպտեմբերի 25-ին
Միացյալ Արաբական Էմիրություններն իր առաջին տիեզերագնացին միջազգային տիեզերակայան կուղարկի սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտնել է Մուհամեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի՝ էմիրաթական տիեզերագնացների նախապատրաստման ծրագրի տնօրեն Սալեմ ալ-Մարին: Տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռչի «Союз-МС 15» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից:
Վրացիները մտադիր են գինի սարքել Մարսում
Վրացի գիտնականներն ԱՄՆ տիեզերական NASA գործակալության հետ համատեղ մտադիր են առաջինը լինել, ում կհաջողվի գինի ստանալ Մարսում: Փորձագետները համապատասխան տիեզերական նախագիծ են մշակել, որը ստացել է IX Millennium անվանումը: Վրաստանցի գիտաշխատողներին ոգեշնչել է վերջերս Թբիլիսիի արվարձանում հայտնաբերված անոթը, որտեղ 8 հազար տարվա գինի է եղել: Փորձագետները մտածել են, որ գինի կարելի է ստանալ նաև Մարսի…
Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե,…
Իսրայելական տիեզերական սարքը վթարվել է Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելիս
Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս վթարվել է իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը: Այն Երկրի հետ կապը կորցրել է ապրիլի 11-ին։ Պատճառը գլխավոր շարժիչի հետ առաջացած խնդիրն է: Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աշխարհում 4-րդ երկիրն է դարձել, որն արբանյակ է իջեցրել Լուսնի վրա։ Նա խոստացել է կրկնել Լուսին հասնելու փորձը 2-3 տարուց։…
Միանգամից Արևի 2 խավարում Մարսում
Մոտ 7 տարի «կարմիր մոլորակ»-ի վրա գտնվող Curiosity մարսագնացին հաջողվել է շատ կարճ ժամանակում ֆիքսել միանգամից Արևի 2 խավարում, որոնք տեղի են ունեցել մարտի 17-ին և 26-ին։ Եթե Արևի խավարումը Երկրի պարագայում մեր արբանյակ Լուսնի միջոցով է տեղի ունենում, ապա Մարսի դեպքում այն հնարավոր է դառնում վերջինիս 2 արբանյակների՝ Դեյմոսի և Ֆոբոսի շնորհիվ։ Ավելի մանրամասն…
Բրազիլիայում արևադարձային անձրևներ են․ կան զոհեր
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել արևադարձային անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են ապրիլի 8-ին: Հաղորդվում է նաև տասնյակ անհետ կորածների մասին, սակայն ստույգ թիվ չի նշվում: Հորդառատ անձրևների հետևանքով ողողված են տարածաշրջանի ճանապարհների մեծ մասը, իսկ տարերքի հարուցած սողանքները հանգեցրել են մի շարք շենքերի ավերման: Այժմ հրշեջ ծառայություները շարունակում են…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարի հետ
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու…
Դելֆինները կարող են իսպառ վերանալ
Կլիմայի ջերմացումն այնքան վնասակար է դելֆինների համար, որ, նրանք կարող են իսպառ վերանալ, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա շարունակի բարձրանալ: Նման եզրակացության են եկել Ցյուրիխի համալսարանի մասնագետները, որոնք ուսումնասիրել են այդ կենդանիներին Շարքի ծոցում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի հյուսիս-արևմուտքում: Ըստ գիտնականների` կլիմայի ջերմացման երկարաժամկետ հետևանքները շատ ավելի վնասակար կլինեն ծովերի և օվկիանոսների բնակիչների համար, քան նախկինում էր:…
Ինչպես են բախվում գալակտիկաները․ NASA-ն լուսանկար է հրապարակել
NASA-ն լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են միաձուլվում միմյանց 2 տարբեր գալակտիկաներ, որոնց արդեն տրվել է մեկ միասնական՝ NGC 6052 անվանումը։ Գալակտիկաները գտնվում են մեզնից 230 միլիոն լուսատարի հեռավորության վրա։
ՀՀ նախագահի հովանավորությամբ Դիլիջանում կկայանա «Summit of Minds» կոնֆերանսը
Աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած առաջատար գիտնականներն այսօր քննարկել են էվուլյուցիայի զարգացման համաշխարհային օրակարգն ու տեսլականը: Գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների մասին: «Լավագույն ձևը՝ հասկանալու, թե աշխարհը որտեղ կգտնվի 20-30 տարի հետո, աշխարհի լավագույն մասնագետներին հրավիրելն է Հայաստան: Այսօրվա այս փոքր կոնֆերանսում ներկա են…














