Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ
Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ, որոնք մեջքին երկար փշերի օգնությամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին հայտնել Է Phys.org ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազոտողներին: Ինչպես նշված Է, խոտակեր դինոզավրի, որն ապրել Է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի և պարանոցի կմախքը գտնվել Է արգենտինյան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրությունը ցուցադրվել Է Բուենոս Այրեսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզավրների…
Նոր քիմիական տարրերի հայտնաբերման աշխատանքները ղեկավարելու է հայազգի Յուրի Օգանեսյանը
Այս գարնանը Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Դուբնա բնակավայրի լաբորատորիաներում սկսելու են քիմիական տարրերի մենդելեևյան աղյուսակի հերթական՝ 119-րդ և 120-րդ տարրերի հայտնաբերման աշխատանքները, և դրանք ղեկավարելու է հայազգի գիտնական Յուրի Օգանեսյանը: Իրադարձությանն իր ծավալուն հոդվածով անդրադարձել է Science Magazine պարբերականը: «Այժմ ապրող որևէ այլ մարդ այդքան ներդրում չի ունեցել պարբերական աղյուսակի ճարտարապետության ձևավորման մեջ, որքան նա:…
Քնելուց առաջ ճոճվելը լավացնում է հիշողություն
Ժնևի և Լոզանի համալսարանների գիտնականները համատեղ հետազոտություն են անցկացրել, որի համար հրավիրել են 18 կամավորների։ Վերջիններս պետք է լաբորատորիայում անցկացնեին 3 օր։ Առաջին օրը փորձարկվողներն ուղղակի հարմարվել են միջավայրին, իսկ հաջորդող երկու օրերին գիտնականները նրանցից որոշներին սկսել են ճոճել քնից առաջ՝ հատուկ անկողինների միջոցով։ Այս մասին հայտնում է nkj.ru-ն։ Current Biology-ում տեղ գտած հոդվածում նշվում…
Մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող Սև անցքի նոր լուսանկարը
Գիտնականներին հաջողվել է ստանալ մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող սև անցքի նոր լուսանկար, որի վերաբերյալ հետազոտությունները հրապարակվել են Astrophysical Journal-ում։ Այս մասին տեղեկացնում է National Geographic-ը։ Լուսանկարը ստացվել է՝ աշխարհի տարբեր մասերում գտնվող 13 հզոր աստղադիտակների միջոցով։
Հնդկաստանը ուղեծիր է դուրս բերել ամենաթեթև արբանյակը
Հնդկաստանի տիեզերական արբանյակներից 2019 թվականին առաջինն ուղեծիր ուղարկված Kalamsat-V2-ը մեկ շաբաթից պակաս ժամանակում է հավաքվել ուսանողների կողմից եւ կշռում Է փայտե աթոռակից պակաս՝ ընդամենը 1,26 կիլոգրամ: Այդ մասին, ըստ «Արմենպրես»-ի, հունվարի 25-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը: Kalamsat-V2-ը, որն իրենից ներկայացնում է խորանարդ՝ 10-ական սանտիմետր նիստերով, այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթեթեւ արբանյակն է: Դրա ստեղծման ծախսերը կազմել…
Դասընթացներ կոնսերվատորիայի դիմորդների համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում: Այս նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): «Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը…
«NASA»-ն փոխել է «Starliner» տիեզերանավի անձնակազմը
Աստղանավորդ Մայքլ Ֆինքը CST-100 Starliner հեռանկարային տիեզերանավով առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի Էրիկ Բոուի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ԱՄՆ-ի ազգային վարչությունը (NASA) հունվարի 22-ին հայտնել է իր կայքում: «Բոուն չի կարողանա թռիչքը կատարել բժշկական ցուցմունքներով»,-պարզաբանվում է NASA-ի կայքում: Անձնակազմի նոր անդամը՝ Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ֆինքը, «անհապաղ ձեռնամուխ…
Չինաստանում ծնվել են գենետեկորեն մոդիֆիկացված երեխաներ
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են գիտնական Հե Ցզյանկուի հայտարարությունը՝ գենետիկորեն մոդիֆիկցված երեխաների ծննդյան փաստի մասին և մեղադրել մասնագետին մի շարք չինական օրենքների խախտման մեջ։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Չինաստանի քննչական մարմինները վստահ են, որ գիտնականի գործողությունները պայմանավորված են անձնական փառքի և շահի հասնելու ցանկությամբ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ գիտնականն ինքնակամ, առանց…
Արայիկ Հարությունյանը նշանակվեց ԿԳ նախարար
Արայիկ Հարությունյանը վերանշանակվեց կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորգրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարար», – նշվում է հրամանագրում:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ է ընտրվել Վահան Մովսիսյանը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի 2019-ի առաջին նիստը: Նիստի օրակարգում եղել են բուհի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Խորհրդի նախագահի պաշտոնում ձայների` 24 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը։ Բուհի խորհրդի քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՊՏՀ գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանը։
Շարունակվում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցն ԱՄՆ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (UCLA), որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի…












