Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Պատմության մեջ առաջին անգամ Աբելյան մրցանակը շնորհվել է կին մաթեմատիկոսի
76-ամյա ամերիկուհի Քարեն Ուլենբեքը նվազագույն մակերեսների ուսումնասիրության համար արժանացել Աբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան: «Երկրաչափական անալիզի բնագավառում Քարեն Ուլենբեքի աշխատություններն զգալիորեն փոխել են մաթեմատիկական լանդշաֆտը: Նրա տեսությունը հեղափոխականորեն փոխում է նվազագույն մակերեսների մասին հասկացությունները, նրա մեթոդներից հիմա օգտվում են բոլոր առաջատար մաթեմատիկոսները»,- հայտարարել է Աբելյան կոմիտեի ղեկավար Հանս Մունթե Կաասը: Ուլենբեքը…
Գիտնականները հայտնաբերել են ամենահին աստղային անկյունաչափը
Գիտնականները ծովի հատակից դուրս են բերել մինչ այժմ ամենահինը ճանաչված աստղային անկյունաչափը (աստրոլյաբիա): Այս մասին հայտնում է Science Daily-ն: Դրա վրա պատկերված է եղել Պորտուգալիայի գերբը: Ենթադրվում է, որ այն կարող էր պատկանել Վասկո դա Գամային: Սարքը հայտնաբերվել է դեռևս 2014 թվականին՝ Օմանի մոտակայքում: Այն մինչ այժմ պահվում էր հատուկ վայրում, որտեղ էլ ուսումնասիրության է…
NASA֊ն տեղեկացնում է երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին
EA2 խոշոր աստղակերպը Երկրի մոտով կացնի մինչև Լոսին ընկած տարածությունից պակաս հեռավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի կայքում զետեղված տվյալներից: Սպասվում է, որ օբյեկտը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա մարտի 22-ին և կթռչի նրանից մոտավորապես 305 հազար կմ հեռավորության վրա: Դա գրեթե 80 հազար կիլոմետրով պակաս է, քան Երկրից մինչև Լուսին տարածությունը: Աստղակերպի շարժման արագությունը վայրկյանում…
Հետազոտությունը պարզել է, թե ինչպես է ձվածեղն ազդում սրտի աշխատանքի վրա
Որոշ փորձագետներ կարծում են, որ ձվածեղը վնաս չի պատճառում օրգանիզմին` չնայած խոլեստերինի մեծ քանակությանը: Ուրիշները պնդում են, որ ձվածեղը վտանգավոր է օրգանիզմի համար: The New York Times-ը հայտնում է, որ ըստ նոր հետազոտությունների իրականությանը համապատասխանում է վերջինը: 30 հազար մարդու մասնակցությամբ իրականցված գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա սննդաբաժնում յուրաքանչյուր հավելյալ 300 մգ խոլեստերինը…
Հեռախոսը ձեռքին քնելու սովորությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա
Ինչպես հայտնում է Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի պրոֆեսոր Վսեվոլոդ Պոլոցկին՝ սոցիալական ցանցերը ստուգելու ժամանակ գաջեթներով քնելու մարդկանց սովորությունը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Դա կարող է առաջացնել կենսաբանական ժամացույցի աշխատանքի խափանումներ, քնատություն, ինչպես նաև բացասաբար ազդել քնի փուլերի վրա: «Չափահաս մարդը պետք է քնի օրական առնվազն յոթ ժամ և, դրա հետ մեկտեղ համակարգիչներ, iPhone…
Լուսնի հետազոտումը և օգտագործումը ՀՀ պետական շահի կարևորագույն առաջնահերթություններից է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ նախագիծ։ Նշվում է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և օգտագործումը, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ: Տիեզերական գործունեության նպատակներն են՝ աջակցությունը պետության տնտեսական զարգացմանը, Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը…
Այսպես է հնչում տիեզերքը. NASA
NASA-ն ներկայացրել է հոլովակ, որտեղ ձայնագրված է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա: Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով: Աստղերը և կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ և հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձև գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ: «Դա, հնարավոր Է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն Է, որը…
NASA-ն հերթական օդաչուավոր առաքելությունն է պլանավորում դեպի Լուսին 2028 թվականին
ԱՄՆ-ը պլանավորում Է հերթական օդաչուավոր առաքելությունը Լուսին կատարել 2028 թվականին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետևում Է Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) բյուջեի՝ մարտի 11-ին հրապարակված նախագծից: «Մենք Լուսին կուղևորվենք հաջորդ տասնամյակում՝ ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով, որպեսզի ավելի շատ վայրեր հետազոտենք Լուսնի մակերևույթին, քան երբևԷ նախկինում,- մարտի 11-ին հայտարարել…
Բացահայտվել է քնի ևս մեկ ֆունկցիա
Իսրայելցի գիտնականների հետազոտությունը թույլ է տվել պարզել, որ քնի ժամանակ նյարդային բջիջներում տեղի է ունենում ԴՆԹ մոլեկուլներում խզումների վերականգնում. հայտնում է Регнум-ը: Հետազոտողները փորձարկումներ են անցկացրել ձկների մասնակցությամբ: Գիտնականները նկատել են, որ քնի ժամանակ ձկների մոտ բարձրացել է քրոմոսոմների ակտիվությունը, ինչը հանգեցրել է ԴՆԹ-ում երկակի խզումների շուտափույթ վերակագնմանը:
Նախագահը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սեդրակյանին 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ֆիզիկոս, աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանին 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, որում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը. Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի Սեդրակյանին պարգևատրել…
Մահացել է առաջին ձեռքի էլեկտրական հաշվիչի գյուտարարը
86 տարեկան հասակում մահացել է Ջերի Մերիմանը՝ ձեռքի էլեկտրական հաշվիչի գյուտարարներից մեկը: Այս մասին հայտնում է AP-ն: Նշվում է, որ նա մահացել է հիվանդանոցում՝ սրտի և երիկամի անբավարարության հետևանքով: <Մարդիկ, որոնք նրան ճանաչում էին, խոսում են ոչ միայն նրա փայլուն ուղեղի, այլև բարիության ու հումորի զգացման մասին:
Հանգստյան օրերի քունը չի կարող փոխհատուցել գիշերային հանգստի կորցրած ժամերը. գիտնականներ
Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի քունը չի կարող լրացնել աշխատանքային օրերին գիշերային հանգստի կորցրած ժամերը: Ընդհակառակը, շաբաթվա վերջին կուշտ քնելու սովորույթը կարող է վնաս հասցնել առողջությանը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում: Ուսումնասիրությանը մասնակցել են 18-ից մինչև 39 տարեկան 36 չափահասներ, որոնք մեկ շաբաթից ավելի գտնվում էին գիտնականների հսկողության…
Այսօր ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի ծննդյան օրն է
Այսօր՝ մարտի 2-ին կլրանար հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի 90 ամյակը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր: Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի…
Մահացել է աշխարհահռչակ գիտնական Ժորես Ալֆյորովը
Սանկտ Պետերբուրգում մահացել է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: Նա 88 տարեկան էր: Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։ 1960-ականների վերջին ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը ստեղծել է աշխարհում առաջին կիսահաղորդիչ լազերը իր կողմից ստեղծած հետերոստրուկտուրաների վրա։ Իսկ 2000 թվականին ակադեմիկոս Ալֆյորովը ֆիզիկայի ոլորտում…














