Հասարակություն
Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։
Երևանում ջրահեռացման համակարգը մաքրման կարիք ունի
Երևանում ջրահեռացման համակարգը անհապաղ մաքրման աշխատանքների կարիք ունի։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հարցի համակարգային լուծման համար անհրաժեշտ է խնդրի համալիր ուսումնասիրություն կատարել համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով. «Մեծ հույսեր ենք կապում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակման հետ, որը, հույս ունենք,…
26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է
Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուտ եւ կողաշրջվելով հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ…
Մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը
Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը: Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության եւ լինոփորագրություն վարպետության դասի…
Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում
Աշխարհի շատ երկրներում ծնելիության մակարդակի զգալի անկում է նկատելի, գրում է The Lancet պարբերականը: Նշվում է, որ ծնելիության այսպիսի մակարդակը բավարար չէ անգամ բնակչության թիվը պահպանելու համար: Սա հատկապես լուրջ գործոն կհանդիսանա այն հասարակությունների համար, որոնցում տարեցների թիվն ավելի շատ է: Գիտնականները ներկայացրել են 1950-2017-ին աշխարհում նկատված միտումները: Եթե 1950-ին կանայք լույս աշխարհ էին բերում…
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին: Հայտարարության մեջ նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ…
Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ
Նոյեմբերի 3-11-ը Պեկինում կայացած «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից Հայաստանի հինգ հոգանոց թիմը վերադարձել է երկու արծաթ, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանը օլիմպիադայից վերադրաձել են գովասանագրերով: Աղբյուր՝ aravot.am
Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերի 11-ին Էջմիածնի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նախօրեին կաթողիկոսական օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և…
ՃՏՊ Վրաստանում. տուժել են հայեր
Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն…








