Հասարակություն

Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։

  • Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել

    Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել

    ՌԴ Վորոնեժի մարզում երկու հայ երեխա է մահացել: 3-ամյա տղան և 2-ամյա աղջիկը մահացել են գազի արտահոսքից թունավորումից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանային դատախազության հաղորդագրությունը: Երեխաների մարմինները գտել են Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում, ֆերմայի բնակելի տարածքում: «Նախնական եզրակացության համաձայն՝ երեխաները մահացել են գազից թունավորվելու հետևանքով: Ծնողները նրանց թողել են ֆերմայի բնակելի…

  • «Պետք են բարեփոխումներ, որ Աթաթուրքն էլ նշանակվի, չկարողանա վնաս տալ», Հայկ Գրիգորյան

    «Պետք են բարեփոխումներ, որ Աթաթուրքն էլ նշանակվի, չկարողանա վնաս տալ», Հայկ Գրիգորյան

    Քանի որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում անդրադարձ կա ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ու բուհերի, ինչպես նաև դրանց ուսխորհուրդների ու կառավարման մարմինների ապաքաղաքականացմանը, ապակուսակցականացմանը և ինքնակառավարման ապահովմանը, կուսակցության մամուլի պատասխանատու Հայկ Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում բուհերի, մասնավորապես Բժշկական համալսարանի` ընտրությունից առաջ շատ արագ փոխված կառավարման խորհրդի կազմին, որտեղ 4-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ…

  • Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը

    Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը

    Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը չեղարկել է: Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ Ստեպանենկոն ամեն կերպ փորձում էր ձգձգել գործընթացը, սակայն ի վերջո դատարանը որոշում է կայացրել: Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանն այս պահից  «պաշտոնապես ազատ տղա» է: Աղբյուր՝ aysor.am

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի…

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ժամը 14:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների…

  • Երիտասարդը կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ

    Երիտասարդը կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ

    «Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Նարեկ Բ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի կարճացված հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ, 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ և հայտնել, որ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ հորը: Աղբյուր՝ slaq.am

  • Կապանցիները Ծառուկյանի ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի վայրը

    Կապանցիները Ծառուկյանի ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի վայրը

    «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու հանրային երրորդ լսումը Կապանի համյանքապետարանում այսօր կրկին չկայացավ: Սա երրորդ լսման չկայացման արդեն չորրորդ դեպքն է, սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այսօր քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները և ընկերությունը համաձայնել էին ուղղակի քննարկում անցկացնել, որը չի արձանագրվել որպես հանրային սլում: Քննարկման մասնակիցներից Դավիթ Հակոբյանն ասում է, որ իրենք միայն…

  • Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

    Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

    Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝  100 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Աղբյուր՝ hetq.am

  • Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

    Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իր պաշտպանյալի կալանավորման մասին լուրը: «Հիմա քննչական գործողություններ են ընթանում, այս պահին որևէ բան չեմ կարող ասել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց,…

  • Քաղաքացիներն արյուն են հանձնում բալետի արտիստի համար

    Քաղաքացիներն արյուն են հանձնում բալետի արտիստի համար

    Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի ենթարկված Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, հարազատների նախաձեռնությամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նոյեմբերի 15-ին վաղ առավոտից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բազմաթիվ մարդիկ շարունակում են արյուն հանձնել Վահագն Մարգարյանի համար։ Նրանք հիմնականում Օպերայի և բալետի թատրոնի…

  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ղեկավար ունի

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ղեկավար ունի

    ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է,  որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են  հնչում` եթե Բարձրագույն…

  • ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

    ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և…

  • Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

    Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

    Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Հենապատի հիմնանորոգման աշխատանքները…

  • Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա

    Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա

    Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Աղբյուր՝ armtimes.com