Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանանները» Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից:

  • Ուդինեզեի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր

    Ուդինեզեի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր

    «Ուդինեզե»-ի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Sportmediaset-ի տեղեկություններով՝ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ 24-ամյա արգենտինացու տեղափոխությունը կկայանա ընթացիկ մրցաշրջանի վերջում: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոմա»-ն: Դե Պաուլը Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ուդինեզե»-ի լավագույն ռմբարկուն է. 19 խաղում խփել…

  • Արոնյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային կարգի վարպետի հետ. Ջիբրալթար

    Արոնյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային կարգի վարպետի հետ. Ջիբրալթար

    Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանի ներկայացուցիչ, միջազգային կարգի վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի հետ: Պարտիայի 37-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց: Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ:…

  • Ժարդիմը մեկնաբանել է իր վերադարձը Մոնակո

    Ժարդիմը մեկնաբանել է իր վերադարձը Մոնակո

    «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը մեկնաբանել է վերադարձը ֆրանսիական ակումբ: «Ավելի շուտ ստացվեց, քան սպասվում էր: Երկրպագունե՛ր, հույս ունեմ դուք կերկրպագեք մեզ: Իհարկե, հույս ունեմ, որ դա կանեք նաև խաղադաշտում: Միասին կարող ենք վերադարձնել ակումբի նախկին դիրքերը: Առա՛ջ, «Մոնակո»»,- գրել է Ժարդիմը Twitter-ի իր էջում: Պորտուգալացի մարզիչը վերադարձել է «Մոնակո» հեռացվելուց 3 ամիս անց: Այս…

  • Եզրափակչում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը

    Եզրափակչում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը

    Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր` հունվարի 25-ին, ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրել 22-րդ հորիզոնականը` գրանցելով 132.63 արդյունք: Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆիա Սամոդուրովան՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն (213,84): Երկրորդ տեղում ռուս Ալինա Զագիտովան է (198,34): Լավագույն եռյակը եզրափակում է ֆին Վիվեկա Լինդֆորսը…

  • Սայալի հարազատները ցանկանում են սեփական միջոցներով շարունակել որոնողական աշխատանքները

    Սայալի հարազատները ցանկանում են սեփական միջոցներով շարունակել որոնողական աշխատանքները

    Կիսապաշտպան Էմիլիանո Սալայի ընտանիքի անդամները չեն կորցնում ֆուտբոլիստին և օդաչուին գտնելու հույսերը: Սալայի ընկերները, բարեկամները և գործակալ Մեյսա Նդիայեն մտադիր են նավակներ և ջրասուզակներ վարձել` որոնողական աշխատանքները շարունակելու համար: Այս մասին հաղորդում է Ole-ն` հղում անելով Սալայի ընկերոջը` Մարտին Մոլտենիին: Ավելի վաղ Գերնսիի ոստիկանությունը պաշտոնապես դադարեցրել է ֆուտբոլիստի որոնողական աշխատանքները: Փոխանցում է armsport.am-ը։

  • Մեսսին խնդրել է ոստիկանությանը շարունակել Սալայի որոնողական աշխատանքները

    Մեսսին խնդրել է ոստիկանությանը շարունակել Սալայի որոնողական աշխատանքները

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ոստիկանությանը շարունակել անհետ կորած ինքնաթիռի որոնումները, որտեղ եղել է «Քարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալան. «Երբ դեռ կան հնարավորություններ և հույս, ապա մենք խնդրում ենք ոստիկանությանը շարունակել որոնողական աշխատանքները: Իմ աջակցությունը Սալայի ընտանիքին և մտերիմներին»,- գրել է Մեսսին Instagram-ում: Նախկինում նույն խնդրանքով էին հանդես եկել նաև Գոնսալո Իգուայինը, Սերխիո Ագուերոն և…

  • Ջոկովիչը եզրափակչում է

    Ջոկովիչը եզրափակչում է

    Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց եզրափակչի երկու մասնակիցներն արդեն հայտնի են: Չեմպիոնության համար կպայքարեն սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը: Քիչ առաջ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում մրցեցին Նովակ Ջոկովիչը և Ֆրանսիան ներկայացնող Լյուկա Պուիին: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը առանց մեծ դժվարության գերազանցեց մրցակցին 6:0, 6:2, 6:2 հաշվով: Նշենք, որ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը…

  • Ծաղկաձորում դահուկային սպորտի միջազգային մրցաշար կանցկացվի

    Ծաղկաձորում դահուկային սպորտի միջազգային մրցաշար կանցկացվի

    Հունվարի 29-ին Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված «Զարգացող երկրների գավաթ» անվանումով միջազգային մրցաշարը։ Տանտերերից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի,Ղրղզստանի լեռնադահուկորդները: Հնարավոր է այս թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26-ն է: Այս մասին ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի լեռնադահուկորդ Արթուր Հարությունյանը: Ծրագրում ընդգրկված…

  • Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

    Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

    Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-19 հավաքականը հունվարի 27-ից փետրվարի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում «Ալաշկերտ-2» թիմի, իսկ փետրվարի 2-ին՝ «Փյունիկ-2»-ի հետ: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Լևոն Տեր Մինասյան, «Փյունիկ» Հարություն…

  • Նկունկուն կարող է Արսենալ տեղափոխվել

    Նկունկուն կարող է Արսենալ տեղափոխվել

    ՊՍԺ-ի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է «Արսենալ» տեղափոխվել: Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը հավանություն է տվել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխմանն Անգլիա: «Արսենալը» կարող է Նկունկույին վարձակալել՝ 20 միլիոն եվրոյով:

  • Ռուսաստանում անցկացրած ժամանակաշրջանը լավագույնն է կարիերայումս. Արաս Օզբիլիս

    Ռուսաստանում անցկացրած ժամանակաշրջանը լավագույնն է կարիերայումս. Արաս Օզբիլիս

    Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Elf Voetbal-ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանում խաղալիս իր նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածության, ինչպես նաև «Բեշիքթաշ» տեղափոխության մասին: «Ստամբուլն իմ ծննդավայրն է, այն հրաշալի մեգապոլիս է Բոսֆորի վրա, սակայն եթե ընդհանրապես խաղադաշտ դուրս չեմ գալիս, այնտեղ մնալու իմաստ չկա: «Բեշիքթաշ» տեղափոխվելուց առաջ, քանի որ ես…

  • Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Կիևի «Դինամո»-ում

    Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Կիևի «Դինամո»-ում

    Կիևի «Դինամո»-ի Մ-19 թիմում փորձաշրջան է անցնում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դիրան Բեբեքյանը: Այս մասին հայտնում է 1927.kiev.ua կայքը: Ըստ աղբյուրի՝ Լոս-Անջելեսում ծնված 18-ամյա հայ ֆուտբոլիստը դեկտեմբերին պետք է փորձաշրջան անցներ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»-ում, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով այն չի կայացել: Հետագայում նա փորձաշրջան է անցել գերմանական մի քանի թիմերում:  

  • Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել

    Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել

    Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը: «Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել…

  • Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արթուր Վանեցյանի խորհրդական

    Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արթուր Վանեցյանի խորհրդական

    Արագածոտնի նախկին մարզպետի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում: Իր հրապարակման մեկնաբանություններում նա գրել է, որ կատարելու է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականի պարտականությունները: Հայտնում է armtimes.com-ը։