fbpx
Սպորտ

Ծաղկաձորում դահուկային սպորտի միջազգային մրցաշար կանցկացվի

Հունվարի 29-ին Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված «Զարգացող երկրների գավաթ» անվանումով միջազգային մրցաշարը։

Տանտերերից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի,Ղրղզստանի լեռնադահուկորդները:

Հնարավոր է այս թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26-ն է:

Այս մասին ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի լեռնադահուկորդ Արթուր Հարությունյանը:

Ծրագրում ընդգրկված են ոլորավայրէջքի և հսկա ոլորավայրէջքի կանանց ու տղամարդկանց մրցումներ։ Ստուգատեսը կավարտվի փետրվարի 1-ին:

Փոխանցում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ