Ուդինեզեի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր

Հրապարակող՝

Rodrigo_De_Paul_Udinese

Ամենադիտվածներ

«Ուդինեզե»-ի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Sportmediaset-ի տեղեկություններով՝ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ 24-ամյա արգենտինացու տեղափոխությունը կկայանա ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոմա»-ն:

Դե Պաուլը Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ուդինեզե»-ի լավագույն ռմբարկուն է. 19 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հայտնում է armsport.am-ը։

Ամենաթարմ