Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Հայ ծանրամարտիկները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

    Հայ ծանրամարտիկները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

    Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 89 կգ քաշային կարգում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն երկամարտում գրանցելով 305 կգ (137+168) արդյունք  , իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը՝304 կգ (134+170) արդյունքով: Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում…

  • Ես պարզապես արեցի իմ աշխատանքը. Ռոնալդուն` Աթլետիկոյի հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկի մասին

    Ես պարզապես արեցի իմ աշխատանքը. Ռոնալդուն` Աթլետիկոյի հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկի մասին

    Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղի արդյունքը (3:0): Այս խաղում պորտուգալացին հեթ-տրիկ է ձևակերպել. «Ցանկանում էինք այս երեկոն առանձնահատուկ դարձնել, ու մեզ դա հաջողվեց: Ոչ միայն իմ գոլերի, այլև` ամբողջ թիմի գործողությունների շնորհիվ: Հենց այսպիսի տրամադրվածությամբ է պետք խաղալ Չեմպիոնների լիգայում: Մենք պետք է հպարտանանք մեզանով: Ես պարզապես արեցի…

  • ՉԼ.Պորտուգալացին «ծեր սինյորային» դուրս է բերում հաջորդ փուլ

    ՉԼ.Պորտուգալացին «ծեր սինյորային» դուրս է բերում հաջորդ փուլ

    «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկո»-ին չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում: Թուրինցիները վստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով: 27-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին երկրորդ անգամ գրավեց մադրիդցիների դարպասը երկրորդ խաղակեսի մեկնարկում: 86-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ անվրեպ իրացնելով  11-մետրանոց հարվածը։ Այսպիսով՝ առաջին խաղում զիջելով 0:2 հաշվով «ծեր սինյորա»-ն…

  • Մանչեսթեր Սիթին գերխոշոր հաշվով հաղթանակ տարավ

    Մանչեսթեր Սիթին գերխոշոր հաշվով հաղթանակ տարավ

    Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի ևս մեկ մասնակից: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Շալկե-04»-ին: Սիթին հաղթեց մրցակցին  7:0 հաշվով։ Առաջին խաղում նույնպես հաղթել էր Սիթին(3:2): Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական  գոլով  էլ աչքի ընկան Ռահեմ Ստերլինգը, Լերոյ Սանեն, Բեռնարդո Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը: Գվարդիոլայի թիմը հաղթում…

  • Մխիթարյանը՝ Արսենալի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

    Մխիթարյանը՝ Արսենալի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

    «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը: «Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախորդ ամսվա ընթացքում իր թիմի կազմում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հավելենք, որ Մխիթարյանից բացի լավագույնի կոչմանը հավակնում…

  • Մաքգրեգորը ձերբակալվել է, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել

    Մաքգրեգորը ձերբակալվել է, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել

    Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Մայամիի գիշերային ակումբներից մեկի դիմաց կոտրել է երկրպագուի հեռախոսը, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ, իռլանդացուն մեղադրանք է առաջադրվել գողության և խուլիգանության հատկանիշներով: Մաքգրեգորը մարտի 11-ին` առավոտյան ժամը 5-ին, դուրս է եկել գիշերային ակումբից: Անհայտ երկրպագուն փորձել է իր հեռախոսով լուսանկարել…

  • Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում

    Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում

    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ):…

  • Ամեն ինչ կանենք Մեսսիին կանգնեցնելու համար.Ֆեկիր

    Ամեն ինչ կանենք Մեսսիին կանգնեցնելու համար.Ֆեկիր

    «Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին: Հիշեցնենք, որ առաջին խաղում գոլեր չեն գրանցվել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 13-ին: «Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, քանի որ արդեն 10 տարի բարձունքում է և ամեն տարի իր թիմի համար վճռորոշ դերակատարություն է…

  • Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը

    Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը

    Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ: Այս առաջնությունում ևս չենք ունենալու պարային զույգ. «Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ…

  • NBA. Հյուսթոնը հաղթեց 9-րդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

    NBA. Հյուսթոնը հաղթեց 9-րդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

    Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում: «Հյուսթոն Ռոկետսը» (42-25) սեփական հարկի տակ 118-106 հաշվով առավելության է հասել «Շարլոտ Հորնետսի» (30-37) նկատմամբ: «Ռոկետսի» համար սա 9-րդ անընդմեջ հաղթանակն էր: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Շարլոտի» պաշտպան Կեմբա Ուոկերը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 40 միավոր + 10 անդրադարձ: «Հյուսթոնի» կազմում դաբլ-դաբլով աչքի…

  • Տոկիո-2020-ի մեկնարկին մնաց 500 օր

    Տոկիո-2020-ի մեկնարկին մնաց 500 օր

    Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 500 օր, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ճապոնիայի մայրաքաղաքում 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձևերում: Նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ, օլիմպիական ծրագրում ընգրկվել են նաև կատարե, սերֆինգ, բեյսբոլ, մարզական ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը: Մի շարք մարզաձևերում ավելացվել են նոր մրցաձևեր: Տոկիո-2020-ում…

  • Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս

    Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս

    Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահության նիստում ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է շնորհել Տիգրան Հարությունյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նույն նիստում միջազգային վարպետի կոչում է շնորհվել Արթուր Դավթյանին: Հաղորդում է armsport.am-ը:

  • Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը սկսվում են 1000 դրամից

    Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը սկսվում են 1000 դրամից

    Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել…

  • Քոնոր ՄաքԳրեգորին ձերբակալել են խուլիգանական հարձակման համար

    Քոնոր ՄաքԳրեգորին ձերբակալել են խուլիգանական հարձակման համար

    Ֆլորիդայում ձերբակալվել է խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: Նա մեղադրվում է խուլիգանական հարձակման համար: Միջադեպը տեղի է ունեցել Մայամի–բիչում: Անցորդներից մեկը փորձել է լուսանկարել ՄաքԳրեգորին, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից: Քոնորն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Նա հարձակվել է անցորդի վրա, վերցրել է նրանից հեռախոսը, նետել է գետնին և…

  • Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչ

    Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչ

    Վլադիկավկազում ընթացող բռնցքամարի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա և մեդալի համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները դուրս կգան կիսաեզրափակիչ: Վլադիկավկազում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Բացի Անուշ Գրիգորյանից և Անի Հովսեփյանից քառորդ եզրափակչում են նաև 56 կգ…