Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Արսենալ-Ղարաբաղ. Արցախի դրոշը ծածանվեց Լոնդոնում

    Արսենալ-Ղարաբաղ. Արցախի դրոշը ծածանվեց Լոնդոնում

    Երեկ ուշ երեկոյան Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Խաղի վերջնամասում դաշտ մտավ ՀՀ ազգային հերոս՝ Մոնթ Մելքոնյանի պատկերով շապիկ հագած երկրպագուն, ով Արցախի Հանրապետության դրոշը ծածանելով, վազեց դեպի Հենրիխ Մխիթարյանը, ով այդ պահին գտնվում էր պահեստայինների նստարանին: Ճանապարհին երկրպագուին կասեցրեցին անվտանգության աշխատակիցները և դուրս բերեցին խաղադաշտից: Նշենք, որ խաղն ավարտվեց 1-0 հաշվով,…

  • Եվրոպայի Լիգա. Արսենալ-Ղարաբաղ

    Եվրոպայի Լիգա. Արսենալ-Ղարաբաղ

    Այսօր երեկոյան տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղերը: Մասնավորապես, Երևանի ժամանակով 00:00-ին Լոնդոնի «Արսենալը»  սեփական հարկի տակ կընդունի ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Վերջին տուրից առաջ լոնդոնցիները ունեն 13 միավոր և գործնականում ապահովվել են ուղեգիր դեպի փլեյ-օֆֆ, իսկ ադրբեջանական ակումբը, որն ունի 3 միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը, անկախ արդյունքից արդեն դուրս…

  • Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում

    Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում

    Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում ևս Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 58-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիան Նակամուրայի և Կարուանայի միջև նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

    Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

    Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթանակ է տարել և ոսկե մեդալ նվաճել Մոսկվայում ընթացող Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտում: Նա հավաքել է 84,500 միավոր: Երկրորդն է դարձել ճապոնացի Տեպպի Միվան, երրորդը՝ ռուսաստանցի Դմիտրի Լանկինը, գրում է Championat.com-ը: Թիմային բազմամարտում առաջինը ճապոնացիներն էին: Երկրորդ հորիզոնականում է «Դինոմո» թիմը, իսկ երրորդում՝ Ռուսաստանի թիմը:

  • Չեմպիոնների լիգա. հայտնի են փլեյ-օֆֆի մասնակիցներ

    Չեմպիոնների լիգա. հայտնի են փլեյ-օֆֆի մասնակիցներ

    Երեկ երեկոյան կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի  վերջին տուրից հետո, հայտնի դարձան 1/8 եզրափակչում հանդես եկող բոլոր ակումբները: Դրանք են`  «Տոտենհեմ»(Անգլիա), «Մանչեսթեր Սիթի»(Անգլիա), «Լիվերպուլ»(Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդ»(Անգլիա), ««Շալկե-04»(Գերմանիա), «Բավարիա»(Գերմանիա),«Բորուսիա Դ.»(Գերմանիա), «Ատլետիկո Մ»(Իսպանիա), «Բարսելոնա»(Իսպանիա),«Ռեալ»(Իսպանիա),  ՊՍԺ(Ֆրանսիա,  «Լիոն»(Ֆրանսիա), «Ռոմա»(Իտալիա), «Յուվենտուս»(Իտալիա), «Այաքս»(Նիդերլանդներ),Պորտու»(Պորտուգալիա):  1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին ֆրանսիական Նիոն քաղաքում: 

  • Հայ մարզիկները ՌԴ-ում կշարունակեն ունենալ լեգիոնականի կարգավիճակ

    Հայ մարզիկները ՌԴ-ում կշարունակեն ունենալ լեգիոնականի կարգավիճակ

    Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: «Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի…

  • Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Լոնդոնում

    Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Լոնդոնում

    Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Լոնդոնում: ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) երրորդ տուրում Մելքումյանի հակառակորդը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:

  • Կկայանան ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղերը

    Կկայանան ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղերը

    Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Այաքս»-ը Ամստերդամում կմրցի «Բավարիա»-ի հետ, «Բենֆիկա»-ն Լիսաբոնում ուժերը կչափի ԱԵԿ-ի հետ: F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն կփորձի գերազանցել «Հոֆենհայմ»-ին, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը` «Լիոն»-ին: G խմբում «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, «Պլզեն»-ի հակառակորդը կլինի «Ռոմա»-ն: H խմբում «Վալենսիա»-ն խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի,…

  • Մատան՝ Ռեալու՞մ…

    Մատան՝ Ռեալու՞մ…

    «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատանկարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Sky Sports-ը։ Աղբյուրը տեղեկացնում է, որ իսպանացու ծառայություններվ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչՍանտյագո Սոլարին։ ՄՅՈւ-ի հետ ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և հունվարին անգլիական ակումբը կարող է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի հետագայում ստիպված չլինի անվճար բաց թողնել։  ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում…

  • Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրո-2021-ի ընտրական փուլում

    Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրո-2021-ի ընտրական փուլում

    Դեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:

  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա

    ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա

    Այսօր երեկոյան կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրը: A խումբ՝ Բրյուգգե(Բելգիա)- Ատլետիկո Մ.(Իսպանիա) Մոնակո(Ֆրանսիա) – Բորուսիա Դ.(Գերմանիա) B խումբ՝ Բարսելոնա (Իսպանիա) – Տոտենհեմ(Անգլիա) Ինտեր Մ.(Իտալիա) – ՊՍՎ Էյնդհովեն(Նիդերլանդներ) C խումբ՝ Լիվերպուլ(Անգլիա) – Նապոլի(Իտալիա) Ցրվենա Զվեզդա(Սերբիա) – ՊՍԺ(Ֆրանսիա) D խումբ՝ Գալաթասարայ(Թուրքիա) – Պորտու(Պորտուգալիա) Շալկե 04(Գերմանիա) – Լոկոմոտիվ Մ.(Ռուսաստան)

  • ՀՖՖ-ն սկսում է քվեարկությունը․ ովքեր ենք հավակնորդները

    ՀՖՖ-ն սկսում է քվեարկությունը․ ովքեր ենք հավակնորդները

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է…

  • Արոնյանի ցուցադրական ելույթը Լոնդոնում

    Արոնյանի ցուցադրական ելույթը Լոնդոնում

    Հայաստանի շախմատի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մասնակցեց ցուցադրական ելույթի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի դասական մրցաշարի (London Chess Classic) մեկնարկից առաջ Արոնյանը խաղընկերոջ` Ջասթին Բապտիի հետ ցուցադրական ելույթ է ունեցել: Անդրանիկ տուրում նրանք սև խաղաքարերով հաղթեցին Մեթյու Սադլեր-Դեմիս Հասաբիս զույգին, իսկ երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղացին Դեյվիդ Հաուել-Ռայկո Վույատովիչ զույգի հետ: Երրորդ տուրում Արոնյան-Բապտի զույգը…

  • «Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը Գոմեսի հետ

    «Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը Գոմեսի հետ

    Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագրի ժամկետը հայտնի չէ: Ըստ BBC-ի՝ Գոմեսը կմնա անկումբում մինչև 2024 թվականը: 21-ամյա խաղացողը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015 թվականից՝ «Չարլթոնից»: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում հանդես է եկել 5 անգամ:

  • 4 մեդալ կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

    4 մեդալ կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

    Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները․ Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ…