Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • «Պորտուի» դարպասապահների մարզիչը մեդալով հարվածել է երկրպագուին

    «Պորտուի» դարպասապահների մարզիչը մեդալով հարվածել է երկրպագուին

    Ֆուտբոլի Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Պորտուն» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Լիսաբոնի «Սպորտինգին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Մրցանակաբաշխության արարողության ժամանակ տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Պորտուի» դարպասապահների մարզիչը վիճել է երկրպագուներից մեկի հետ և մեդալով հարվածել նրան: Բախմանը միջամտել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները: FC Porto staff member injures a fan…

  • «Յուվենտուսի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Քաթար

    «Յուվենտուսի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Քաթար

    Թուրինի «Յուվենտուսի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան տեղափոխվել է Քաթարի «Ալ Դուհայլ» ակումբ, փոխանցում է թիմի կայքը: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն քաթարցիները կարող են վճարել բոնուսների տեսքով: Բենատիան 2016-ին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Յուվենտուս»: Հաղորդում է news.am-ը։      

  • Արոնյանը պահպանում է տեղն առաջատարների թվում. Gibraltar Chess Masters 2019

    Արոնյանը պահպանում է տեղն առաջատարների թվում. Gibraltar Chess Masters 2019

    Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը, ով առաջատարների թվում է, մրցակից չուներ: Այդ դեպքերում մասնակցին մեխանիկորեն հաշվարկվում է 0.5 միավոր: Այսպիսով Արոնյանը 7 տուրից հետո ունի 5.5 միավոր և մի խումբ մասնակիցների հետ կիսում է 2-13 տեղերը: Իսկ Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում հաղթել է լեհ Ռադոսլավ Բարսկիին և…

  • Գևորգ Ղազարյանը՝ լեգիոներների խնդրի մասին

    Գևորգ Ղազարյանը՝ լեգիոներների խնդրի մասին

    Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին. «Ուզում եմ մի բանի մասին խոսել, որը իմ կարծիքով պրոբլեմ է դարձել հայկական ֆուտբոլի համար` մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստների նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ…

  • «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթանակ է տոնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթանակ է տոնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է Կիպրոսի B դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտասին»: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Կոբյալկոն, Մարտինեսը և Դիմիտրովը: Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման տեսությունը: Հաղորդում է armsport.am-ը։

  • Վան Գալը կվերադառնա մարզչական աշխատանքի

    Վան Գալը կվերադառնա մարզչական աշխատանքի

    «Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է գլխավորել «Ֆեյենորդը»: Ռոտերդամյան ակումբի ղեկավարությունը 67-ամյա մասնագետին տեսնում է որպես Ջովանի վան Բրոնկխորստին փոխարինող: Վերջինս արդեն հայտնել է, որ կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Վան Գալը առանց աշխատանքի էր մնացել 2016-ի մայիսից, երբ ազատվեց ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Իր մարզչական կարիերայի…

  • Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ

    Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ

    Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է ընդհանուր խումբ: «Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 30-ամյա հայ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները և մարզվում է առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին` «Տոտենհեմի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում: Հաղորդում է shantnews.am-ը։

  • Ռամոսն այս մրցաշրջանում ավելի շատ է գոլ խփել, քան Դիբալան և Իգուայինը

    Ռամոսն այս մրցաշրջանում ավելի շատ է գոլ խփել, քան Դիբալան և Իգուայինը

    Ընթացիկ մրցաշրջանը բավական բարդ է դասավորվում Մադրիդի «Ռեալի» համար: Բայց, բարեբախտաբար, ակումբում կա Սերխիո Ռամոսի պես պաշտպան, որը հաճույքով կատարում է հարձակվողների աշխատանքը: «Էսպանյոլի» դեմ խաղում մադրիդցիների ավագը խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 10-րդ գոլը: Ռամոսը 5 անգամ աչքի է ընկել Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ էլ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում…

  • Հրապարակվել է WTA վարկանիշային նոր աղյուսակը. Օսական առաջինն է

    Հրապարակվել է WTA վարկանիշային նոր աղյուսակը. Օսական առաջինն է

    Հրապարակվել է WTA-ի վարկանիշային նոր աղյուսակը: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում ճապոնուհի Նաոմի Օսական, որը հաղթեց Ավստրալիայի Բաց առաջնությունը: 2019-ի Grand Slam-ի եզրափակիչ մասնակից չեխ Պետրա Կվիտովան էլ երկրորդ հորիզոնականում է: WTA վարկանիշային աղյուսակը. (հունվարի 28) 1 (17). Նաոմի Օսակա (Ճապոնիա) – 2185. 2 (1). Պետրա Կվիտովա (Չեխիա) -1825. 3 (2). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) -1250. 4…

  • Մեսսին Մարադոնայից լավն է․ Ֆերգյուսոն

    Մեսսին Մարադոնայից լավն է․ Ֆերգյուսոն

    «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է պատմության լավագույն արգենտինացի ֆուտբոլիստը: «Մեսսին Մարադոնայից լավն է: Թեկուզ հենց այն պատճառով, որ Դիեգոյի կարիերան մի քանի տարի է միայն բարձունքում եղել»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում շոտլանդական Sport-ը: Մեսսին «Բարսելոնայի» հետ երկու անգամ հաղթել է Սըր Ալեքսի գլխավորած ՄՅՈՒ-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում…

  • Ինտերը ցանկանում է ձեռք բերել Մեզութ Օզիլին

    Ինտերը ցանկանում է ձեռք բերել Մեզութ Օզիլին

    Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլին: Ավելի վաղ «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին հայտնել էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը դեռ պետք է ակումբին, թեև «Չելսիի» դեմ խաղում նրան դուրս չէր բերել խաղադաշտ: Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն անցկացրել է 16 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:…

  • Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր է ազգային դրոշները չօգտագործվեն

    Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր է ազգային դրոշները չօգտագործվեն

    Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հատուկ հանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդը հանդես է եկել առաջարկությամբ՝ դադարել Օլիմպիական խաղերի ժամանակ օգտագործել ազգային դրոշները։ «Հնարավոր է, պետք է վերանայել Օլիմպիական խաղերն անցկացնել առանց ազգային դրոշների»,- news.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ Շմիդի խոսքով, սպորտը պետությունների կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով, իսկ պետական կառույցները օգնում են իրենց երկրների մարզիկներին հասնել լավագույն…

  • Ջոկովիչը հաղթեց Նադալին ու դարձավ Australian Open-ի չեմպիոն

    Ջոկովիչը հաղթեց Նադալին ու դարձավ Australian Open-ի չեմպիոն

    31-ամյա Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնությունում առանց մեծ դժվարության հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին: Երեկ՝ հունվարի 27-ին, ATP վարկանիշային աղյուսակը գլխավորող սերբը ոչ մի շանս չթողեց աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող 32-ամյա Նադալին, որը մինչև այդ մրցաշարում ոչ մի սեթ չէր պարտվել: 2 ժամ 4 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6-3 6-2 6-3 հաշվով: Այդ ընթացքում Ջոկովիչը 8…

  • Մեսսին մոտենում է նոր ռեկորդ սահմանելուն

    Մեսսին մոտենում է նոր ռեկորդ սահմանելուն

    Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»: Սա կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի համար 328-րդ հաղթանակն էր Պրեմիերայում: Այս ցուցանիշով արգենտինացին բարձրացավ երրորդ հորիզոնական: Ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Անդոնի Սուբիսարետան (333) և Իկեր Կասիլյասը (334): Կիրակի Մեսսին շրջանցել է նաև Ռաուլին, որը տարել էր 327 հաղթանակ: Հավելենք, որ Լա…