Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Խորեն Բայրամյան. Ժամանակին կարող էի հայտնվել Պարմայում, բայց վախեցա

    Խորեն Բայրամյան. Ժամանակին կարող էի հայտնվել Պարմայում, բայց վախեցա

    «Ռուբինի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ափսոսանք է հայտնել, որ 17 տարեկան հասակում չի համարձակվել ուժերը փորձել իտալական «Պարմայի» կազմում, հայտնում է ռուսական ակումբի YouTube-ի ալիքը: «Երբ 17 տարեկան էի, մեկնել էի Իտալիա՝ «Պարմայում» փորձաշրջան անցնելու: Երբ վերադարձա Ռոստով, իտալացիներն ինձ կրկին հրավիրեցին իրենց մոտ: Իսկ ես վախեցա այնտեղ գնալ՝ առանց ընտանիքի ու առանց իտալերենին տիրապետելու:…

  • Խաբիբն UFC-ում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ որակազրկված է իր եղբայրը

    Խաբիբն UFC-ում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ որակազրկված է իր եղբայրը

    Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ում մենամարտ չի անցկացնի, քանի դեռ իր թիմի մյուս անդամների` Զուբայրա Տուխուգովի և Աբուբաքար Նուրմագոմեդովի որակազրկման ժամկետները չեն ավարտվել: Այս մասին հայտնում է ռուսաստանցի մարզիկի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը: Հիշեցնենք` Նուրմագոմեդովը 9 ամսով զրկվել է մենամարտեր անցկացնելու հնարավորությունից և տուգանվել է 500 հազար դոլարով: Տուխուգովն ու Խաբիբի եղբայրը` Աբուբաքարը, մեկամյա որակազրկումներ…

  • Գոռ Երիցյան. Դեռ ոչ մի պարտություն չունեմ, ինչը մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է

    Գոռ Երիցյան. Դեռ ոչ մի պարտություն չունեմ, ինչը մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է

    Եթե ձգտում ես լինել միշտ առաջինը, լինում ես: Այդպես մանկուց միշտ ձգտել եմ լինել հաղթող ցանկացած պայքարում: Այդպես շարունակում եմ ռինգում, և այդ ձգտումն օգնում է ինձ առաջ շարժվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակները պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, Punch Boxing պրոմոուտերական ընկերության ներկայացուցիչ Գոռ Երիցյանը, որն…

  • «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»

    «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»

    Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»: Հաղթողների կազմից գոլերով առանձնացել են Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (66-րդ րոպե) և Ալեքսանդր Լյաքազեթը (83-րդ րոպե):  

  • Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց

    Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց

    Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատար Վլադիսլավ Արտեմևի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: 8-րդ տուրում հաջող հանդես եկավ Հրանտ Մելքումյանը, որը սև խաղաքարերով հաղթեց իսպանացի Ռենիեր Իգարզա Վասկեսին և այժմ ունի 5.5 միավոր: Մելքումյանը տեղ…

  • Հայտնի է, թե որքան են որակազրկվել Խաբիբ Նուրմագոմեդովն ու Կոնոր Մաքգրեգորը

    Հայտնի է, թե որքան են որակազրկվել Խաբիբ Նուրմագոմեդովն ու Կոնոր Մաքգրեգորը

    Այսօր՝ հունվարի 29-ին, Նեվադայում կայացել է աթլետիկ հանձնաժողովի լսումները` կապված 2018 թվականի հոկտեմբերի 6-ի UFC 229-ում տեղի ունցած միջադեպի հետ: UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին 9 ամսով զրկել են մենամարտ անցկացնելուց և տուգանել են 500 հազար դոլարով: Հանձնաժողովի ընթացքում կդիտարկեն նաև Կոնոր Մաքգրեգորի, Խաբիբ Աբուբակարի եղբոր և Զուբայր Տուխուգովի գործերը: Կոնոր Մաքգրեգորը որակազրկվել է…

  • Կասերես. Յուվենտուսն իմ տունն է

    Կասերես. Յուվենտուսն իմ տունն է

    «Յուվենտուսի» նորեկ, պաշտպան Մարտին Կասերեսը հայտարարել է, որ թուրինյան ակումբը համարվում է նրա տունը: 31-ամյա ուրուգվայցին կարիերայում երրորդ անգամ դարձել է «բյանկոներիների» ֆուտբոլիստ: «Անչափ ուրախ եմ, որ վերադարձել եմ: «Յուվենտուսն» իմ տունն է: Երբ ես ստացա առաջարկը, ապա միանգամից հիշեցի այն տարիները, որոնք անցկացրել եմ այստեղ: Այս խաղաշապիկն իմ սրտին շատ հարազատ է: Ինչ վերաբերում…

  • Ժիրու. Պատրաստ եմ դիտարկել Բարսելոնայի առաջարկը

    Ժիրու. Պատրաստ եմ դիտարկել Բարսելոնայի առաջարկը

    Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»: «Տրանսֆերային հարցերով զբաղվում է գործակալս: Եթե «Բարսելոնան» հարձակվող է փնտրում, ապա մենք պատրաստ ենք դիտարկել այդ տարբերակը: Ակնհայտ է, որ Իգուայինի՝ «Չելսի» տեղափոխվելուց հետո «թոշակառուներին» ես այդքան էլ պետք չեմ: Ամեն դեպքում, ապագաս կորոշվի հունիսին»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքն է մեջբերում Getfootballnewsfrace-ը: Հաղորդում է…

  • Ասիայի Գավաթ. Եզրափակիչի զույգը

    Ասիայի Գավաթ. Եզրափակիչի զույգը

    Ֆուտբոլի Քաթարի հավաքականը նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱԱՄԷ) ավարտին մոտեցող Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Կիսաեզրափակիչում քաթարցիները 4:0 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին: Եզրափակիչում Քաթարի մրցակիցը կլինի Ճապոնիայի հավաքականը, որը 3:0 հաշվով առավելության էր հասել Իրանի թիմի նկատմամբ: Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Հաղորդում է news.am-ը։

  • Մարգարիտա Գասպարյանը պարտվեց առաջին շրջանում

    Մարգարիտա Գասպարյանը պարտվեց առաջին շրջանում

    Սանկտ Պետերբուրգում մեկնարկած WTA շարքի մրցաշարում ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի հետ, որն էլ առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 31 րոպե: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար 29-ամյա Ազարենկան կմրցի այս մրցաշարի անցած տարվա հաղթող, առաջին համարն ունեցող չեխ Պետրա Կվիտովայի հետ: Հաղորդում է news.am-ը։

  • «Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզիչին

    «Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզիչին

    «Վիլյառեալը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իսպանացի մասնագետ Լուիս Գարսիա Պլասային, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Պլասան «Վիլյառեալը» գլխավորել էր 2018թ. դեկտեմբերի 10-ին, Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից առաջ: Այդ խաղում իսպանական թիմը 2:0 հաշվով հաղթել էր Մոսկվայի «Սպարտակին»: Այդ հաղթանակը եղավ միակը Պլասայի օրոք:…

  • Պաշտոնական. Յուվենտուսը նոր պաշտպան ունի

    Պաշտոնական. Յուվենտուսը նոր պաշտպան ունի

    Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է թուրինցիների մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» կազմում հանդես կգա վարձավճարով: Թուրինյան ակումբը վարձակալության համար կվճարի 600 հազար եվրո: Պայմանագիրը նախատեսված է մեկուկես տարով: Կասերեսը կարիերայի ընթացքում երրորդ անգամ է տեղափոխվում «Յուվենտուս»: 31-ամյա խաղացողի վերջին ակումբը «Լացիոն» էր, որտեղ նա տեղափոխվել էր «Վերոնայից»: Հաղորդում…

  • Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ավարտեց կարիերան

    Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ավարտեց կարիերան

    Ռուսաստանցի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: «Դե մի քանի ամիս առաջ էի ընդունել այս որոշումը, հիմա ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել այդ մասին իմ վերջին մրցաշարից հետո: Պրոֆեսիոնալ շախմատիստի կյանքը գերազանց ճանապարհորդություն էր, եւ ես շատ շնորհակալ եմ շախմատին այն ամենի համար, ինչ տվել է ինձ: Երբեմն հեշտ…

  • Հայ ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել միջազգային մրցաշարում

    Հայ ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել միջազգային մրցաշարում

    Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացել է ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում են եղել Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (81 կգ): Նրանց հաշվին գրանցվել է մեկական հաղթանակ և պարտություն: Արդյունքում երկուսն էլ անմասն են մնացել խաղարկված մրցանակներից: Հաղորդում է armsport.am-ը։