Աշխարհ

  • Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի

    Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի

    Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին, հայտնում է henaran.am-ը. Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը  կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի…

  • Մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա

    Մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա

    Պիզայի հանրահայտ աշտարակի թեքությունը գնալով քչանում է: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, փորձագիտական դիտորդական խմբի տվյալներով՝ 57 մետր բարձրությամբ աշտարակը վերջին 20 տարում ուղղվել է 4 սմ-ով: 1990-ին հուշարձանը 800 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել է զբոսաշրջիկների համար. մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին հատվածը ուղղահայաց դիրքից թեքվել էր 4.5 մետրով: 1993-2001…

  • Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է

    Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է

    ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը. Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան…

  • Dolce & Gabbana-ն Չինաստանում չեղյալ է համարել շոուն՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով

    Dolce & Gabbana-ն Չինաստանում չեղյալ է համարել շոուն՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով

    Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը  այսօր չեղյալ է համարել Շանհայում ծրագրված շոուն՝ սկանդալային գովազդի պատճառով, որը Չինաստանում ռասիստական են համարել։ Panorama.am-ի փոխանցմամբ՝  պաշտոնական հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հրավիրված բազմաթիվ մարդիկ հայտնել են, որ չեն գալու: Հանրային վրդովմունքը սկսվել է սոցիալական ցանցերում տեղադրված երեք տեսանյութերից հետո, որոնցում չինացի մոդելը փայտիկների օգնությամբ  ուտում…

  • Ինտերպոլը նոր ղեկավար ունի

    Ինտերպոլը նոր ղեկավար ունի

    Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանը: Այս մասին ասվում է կառույցի թվիթերյան էջում: Նա Ինտերպոլը ղեկավարելու է 2 տարի: Քվեարկությունն անցել է Դուբայում կայացած կազմակերպության ասամբլեայի 87-րդ նստաշրջանում:

  • Տարիներ շարունակ Ադրբեջանը զենքեր է գնում Ռուսաստանից

    Տարիներ շարունակ Ադրբեջանը զենքեր է գնում Ռուսաստանից

    Նոյեմբերի 19-ին  Բելառուսի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության, կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի։ Ադրբեջանագետ, պատմաբան  Գրիգորի Այվազյանը անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝…

  • Ձերբակալվել է Nissan-ի ղեկավար Կարլոս Գոնը

    Ձերբակալվել է Nissan-ի ղեկավար Կարլոս Գոնը

    Ճապոնիայում  ձերբակալվել է Nissan-ի և  Renault-ի ղեկավար Կարլոս Գոնը, այդ մասին տեղեկացնում է yerkir.am-ը: Նրան մեղադրում են ֆինանսական օրենսդրության խախտման մեջ: Գոնին կասկածում են այն բանում, որ նա  միտումնավոր խեղաթյուրել է սեփական վճարումների չափերի մասին տեղեկատվությունը` հարկերից խուսափելու համար:

  • Էմանուել Մակրոնի վարկանիշն իջել է 25%

    Էմանուել Մակրոնի վարկանիշն իջել է 25%

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին իջել է, այս անգամ հասնելով 25%։ Այս մասին հայտնում է Journal Du Dimanche-ը։ Նշվում է, որ ֆրասիացի նախագահը հույս ուներ 2018 թվականի հիշատակության միջոցառումների հաշվին բարձրացնել իր վարկանիշը, սակայն առերեսվեց «դեղին ժիլետների» հասարական դժգոհության շարժման, ովքեր բողոքում են բենզինի թարկանցման պատճառով։ Բացի այդ, ըստ պարբերականի՝ նկատելիորեն ընկել է նաև վարչապետ Էդուար…

  • Բելգիական բանակը կանանց ջոկատ կունենա

    Բելգիական բանակը կանանց ջոկատ կունենա

    Բելգիայում համընդհանուր զինվորական ծառայություն չկա 1992 թ.-ից, իսկ կանայք առաջին անգամ զինվորական ծառայության են անցել 1975թ.-ից: Մեկ տարուց բելգիական բանակը կանանց հատուկ նշանակության ջոկատ կունենա: Բելգիական 27 000-ոց բանակի 7.8 %-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ բարձրագույն սպայական կազմում կանանց տոկոսն ավելի բարձր է՝ 13.9:

  • Խոսե Անտոնիո Դել Վալյեն Coca-Cola-ին մեղադրում է գողության մեջ

    Խոսե Անտոնիո Դել Վալյեն Coca-Cola-ին մեղադրում է գողության մեջ

    Մեքսիկացի ձեռնարկատեր Խոսե Անտոնիո դել Վալյեն հայց է ներկայացրել Coca-Cola-ի դեմ՝ գազավորված ըմպելիքների խոշորագույն արտադրողին մեղադրելով արտադրական սեփականության գողության մեջ: Խոսքը Gaba նյութը պարունակող ըմպելիքի իրավունքի մասին է, որը, որոշ պնդումների համաձայն, բարելավում է ուղեղի աշխատանքը: Մեխիկոյի դատախազությունը, եկել է եզրակացության, որ Coca-Cola-ն պետք է փոխհատուցի գործարարին պատճառած 344.5 մլն դոլարի վնասը: Առաջիկա շաբաթներին դատախազությունը…

  • Ի՞նչ է կատարվել Դոնալդ Թրամփի և CNN-ի լրագրողի միջև

    Ի՞նչ է կատարվել Դոնալդ Թրամփի և CNN-ի լրագրողի միջև

    Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այդպիսով, դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը: Նշենք, որ CNN-ը դիմել է դատարանին նաև հարցով, թե որքանով է սահմանադրական ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության որոշումը՝ հեռուստաընկերության լրագրողին զրկելու մշտական անցագրից: ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին հարց…

  • Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս

    Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս

    Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս: Տեղեկության համաձայն` նա նախ առանձնազրույց կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ապա կլինի հանդիպում ընդլայնված կազմով: Բելառուսի նախագահի մամուլի ծառայության համաձայն` Ալիևը և Լուկաշենկոն մանրամասն կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները և կարծիքներ կփոխանակեն միջազգային խնդրահարույց հարցերի շուրջ: Աղբյուր՝ yerkir.am

  • ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար

    ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար

    Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար: Այդ մասին են վկայում Բրաունովյան համալսարանի պրոֆեսոր Նետա Քրաուֆորդի հետազոտության տվյալները: Զեկույցում ասվում է, որ այդ գումարի մեջ մտնում են ոչ միայն Պենտագոնի ծախսած փողերը, այլև պետդեպի ծախսերը` կապված պատերազմների հետ: Հետազոտությունում նաև վիճակագրություն է առկա, համաձայն որի` 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի…

  • Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով

    Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով

    ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Սինգապուրում է`Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Suntec ցուցահանդես-վաճառքի կենտրոնում նրան խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը: Ըստ թերթի` կատարվածը եզակի դեպք է և չափազանցված, քանի որ, սովորաբար, պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների ու նախարարների համար առանց մետաղորսիչ սարքի մուտք են ապահովում: Աղբյուր՝ yerkir.am

  • Պուտինը և Վիդոդոն հանդիպել են Սինգապուրում

    Պուտինը և Վիդոդոն հանդիպել են Սինգապուրում

    Ինդոնեզիան ակնկալում է հնարավորինս արագացնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո: «Հույս ունեմ, որ Ռուսաստանը կաջակցի մեզ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է նա: Պուտինը և Վիդոդոն…