fbpx
Քաղաքականություն

Ցավոք Ռուսաստանում շատ փորձագետներ փորձում են Հայաստանում կատարվածը բնորոշել որպես գունավոր հեղափոխություն

Հայկական կողմի համար շատ կարևոր է, որ ռուսական հանրության բոլոր շերտերը հասկանան, թե որոնք են եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներն ու նախադրյալները։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատասխանելով «ՏԱՍՍ» գործակալության այն հարցին, թե ինչ օրակարգ է առկա հայ-ռուսական հարաբերություններում։

«Ցավոք, մինչև հիմա Ռուսաստանում շատ փորձագիտական շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը դասակարգել այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարքը։ Բայց մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուսաստանյան ընկերներն ու գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը չունի որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և որևէ օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում», – ասել է Փաշինյանը։

Նա այս խնդիրը բնորոշել է որպես Հայաստանի ու անձամբ իր արժանապատվության հարց։ Սա, ըստ Փաշինյանի, նույնն է, թե որևէ մեկը Հայաստանն օգտագործի իր սեփական աշխարհաքաղաքական կարիքների համար։

Մյուս հարցը, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանը ձգտում է վստահելի լինել գործընկերների համար, այն գործընկերների, որոնց ինքը վստահելի է համարում։ Իսկ այն գործընկերներին, որոնք հայկական կողմը վստահելի չի համարում, պետք է դեռ գնահատել՝ արժե՞ նրանց առհասարակ գործընկեր համարել։

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ