Այսօր` փետրվարի 1-ին, Ծաղկաձորում ավարտվել է Լեռնադահուկային սպորտի զարգացող պետությունների (SES Alpine Cup 2019) գավաթը:
Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Սերբիայից, Ղրղզստանից և այլն:
Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի, Դահուկասպորտի զարգացող պետությունների ասոցացիայի (SES), Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) համատեղ ջանքերով:
Մրցաշարում հայ մարզիկները վաստակել են նաև վարկանիշային միավորներ: Հայաստանը մրցանակային տեղ է գրավել նաև թիմային պայքարում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Հաղորդում է armsport.am-ը։