ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի փակման արարողությանը:
Օգոստոսի 27-30-ը անցկացված մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևանի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:
Առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են հավաստագրեր, մեդալներ և դրամական մրցանակներ.
1-ին տեղ՝ 140.000 դրամ
2-րդ տեղ՝ 130.000 դրամ
3-րդ տեղ՝ 120.000 դրամ
Բասկետբոլի մրցույթում 1-3-րդ տեղերը գրաված թիմերը ստացել են վկայագրեր, հավաստագրեր, դրամական մրցանակներ.
1-ին տեղ (8 մարդ x 120.000) – 960.000 դրամ
2-րդ տեղ (8 մարդ x 110.000) – 880.000 դրամ
3-րդ տեղ (8 մարդ x 90.000) -720.000 դրամ
Թիմային հաշվարկում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Լոռու մարզը, Երևանը և Գեղարքունիքի մարզը, որոնք նախարարության կողմից պարգևատրվել են վկայագրերով և գավաթներով: