Կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում

Հրապարակող՝

Արցախից ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը

Ամենադիտվածներ

Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։

Նա հավելել է, որ ծանր վիճակում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123, ևս 44 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։

«Այս թվերը մեզ մտահոգում են, այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային միջոցառումները այնքան ժամանակ, մինչև մարտահրավերը հաղթահարվի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը տատանվել է 150-200 մարդու շրջանում, իսկ նրանցից ոմանք տանն էին գտնվում:

«Լուծման փուլում է նաեւ բժշկական հաստատություններից այդ վարակը բուժող կենտրոններ կորոնավիրուսով պացիենտների տեղափոխման խնդիրը: Այս հարցը նույնպես շուտով կլուծվի» – նշեց Արսեն Թորոսյանը:

Նա հավելեց, որ վաղը և մյուս օրը բուժման գործընթացին կմիանան լրացուցիչ ուժեր՝ «Դիլիջան» ԲԿ-ից։

«Բացի այդ, կմիանան նաև «Արմենիա» ԲԿ-ի 50 մահճակալներ եւ 8 վերակենդանացման մահճակալներ, ինչպես նաև «Սպիտակ» և «Մարտուն» ԲԿ-ների 50 մահճակալներ»,- եզրափակել է նախարարը։

Ամենաթարմ