մեկուսացածներ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում
Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս…
COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 492 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 273 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 505 հազար 196 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 126 հազար…
Կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում
Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Նա հավելել է, որ ծանր վիճակում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123, ևս 44 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։ «Այս թվերը մեզ մտահոգում են, այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային…
Կորոնավիրուս է հաստատվել Հադրութի շրջանի ևս 2 կոնտակտավոր բնակչի մոտ
Արցախ տեղակատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: «Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում»,-…
Արցախում քննարկվում են կորոնավիրուսի դեմ պայքարի խստացման միջոցներ
Հունիսի 11-ին Արցախի Հանրապետությունում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության գլխավոր հարցը եղել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման մասին։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը,…
Արցախ մուտք գործելու սահմանափակումներն ավելի են խստացվում
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում , որով ավելի են խստացվում Արցախի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումները: «Մասնավորապես, հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ)…
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: «Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ: Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել…
Ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից․ ԱԻՆ
Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար: Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս…
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը: https://www.facebook.com/NKR.MOH/posts/2585629981710227
Բանակում ունենք և վարակվածներ, և մեկուսացածներ․ Դավիթ Տոնոյան
Այսօր «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ բանակում ունենք և վարակվածներ, և մեկուսացածներ։ «Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների: Կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի…
Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից)․ Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի համաքաղաքացիներ,Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ(նախկինում մեկուսացված անձանցից):Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»։ https://www.facebook.com/AslanyanMamikon/videos/2527447890837585/?__xts__[0]=68.ARCeGFJc_fnBwcRkwDwFutIkKIO2JKYQpHHkRFRb1INQxYuc119A2doAWYrXkET5womj-Z9U2NZr9pLncaRq9Avs7CQ9GPjY2n3u-2_sWZC41xfvpFhSFkmKLZs3N3GdcU_rvWfZAdMduMw4kPmitjHHo7c8xE0-UP_MPYzZwGjir2CugqFQ88gISYyEBLxeRxuyfgK41ytU_Rb4Ygybx31e6YxcJDuWvbZBmTCbjgi-E4eOUGv_rFUWkN-bQswAKhaCvw15dpg9Yim1tAQ9CsXq-xJ-dMFYxmI1bivZwDyCF2hE0ggT0334cIjQPn_-CFQPL0NU9twUL1I32emfwb6qYX8ujHdAJrbe3g&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման…
Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում. Meduza (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով հայտարարություն է արել՝ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մասին։ Պուտինը հայտարարել է, որ ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձի պահպանմամբ: «Կախված նրանից, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը կարող է վերանայվել և կրճատվել»,-ասել է Պուտինը։ Ռուսաստանում կշարունակեն աշխատել պետական մարմինները, բուժհաստատությունները և դեղատները, ինչպես…
Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկը տեղափոխվել է ՀՀ-ից. Aliq.ge
Վրաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք է հաստատվել, որից 23-ն ապաքինվել են: Կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի՝ նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ: Էզուգբայան հայտնել է․ «Հետազոտություններ են անցկացվում, վաղը ավելի պարզ կդառնա հիվանդի…
Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի…











