fbpx
Հասարակություն

Ցայտաղբյուրների վրա փականային համակարգ կդրվի՝ ջրի պաշարը խնայելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և պատմել, որ «Վեոլիա Ջուր» կազմակերպության հետ պայամանվորվել են, որ ցայտաղբյուրներից ջրի կորուստը նվազագույնին հասցնեն.

«Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։

Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»։

https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/2265285093515189

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ