fbpx
Գիտություն

Ցերեկային քունը նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը

Շաբաթվա ընթացքում 1-2 ժամվա 2-անգամյա ցերեկային քունը նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը: Այս մասին գրում է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ շվեյցարական Լոզանի համալսարանական հիվանդանոցի փորձագետները հետազոտել են քնի հաճախության և տևողության կապը սրտանոթային հիվանդություններից մահացու և ոչ մահացու ելքերի վտանգի հետ:

Ավելի քան հինգ տարի գիտնականները հետևել են 35-ից 75 տարեկան 3462 մարդու: Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը մեկ կամ երկու անգամ ննջում են հինգ րոպեից մինչև մեկ ժամ, 48% -ով ավելի քիչ են հակված ինֆարկտի, ինսուլտի կամ սրտային անբավարարություն, քան նրանք, ովքեր չեն ննջում:

Բրիտանական սրտանոթային ընկերության Heart ամսագրում հրապարակված դիտորդական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ կապը չի վերաբերում քնի ավելի մեծ հաճախությանը կամ տևողությանը:

Գլազգոյի համալսարանի մետաբոլիկ բժշկության պրոֆեսոր Նավիդ Սաթարի խոսքով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր շաբաթը մեկ կամ երկու անգամ քնում են, ունենում են ավելի առողջ կամ ավելի կազմակերպված ապրելակերպ, իսկ նրանք, ովքեր ամեն օր ննջում են, հավանաբար պակաս առողջ են:

«Սա նշանակում է, որ պատահական ցերեկային քնի առաջին մոդելը միտումնավոր է, իսկ երկրորդը` ավելի կանոնավոր, հավանաբար ենթակլինիկական հիվանդություն է՝ կապված վատ ապրելակերպի հետ», – ասել է Սաթարը:

Այնուամենայնիվ, եզրակացությունների մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահին գիտնականներն ասում են, որ շատ ավելի լավ է ձգտել կանոնավոր լավ քնի և հետևել նորմալ կենսակերպին, ճիշտ սննդի վերաբերյալ խորհուրդներին և ակտիվության պատշաճ մակարդակ պահպանել:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ