fbpx
Հասարակություն

Այսօր ցերեկը Հայաստանի ողջ տարածքում ձյան տեղումները կպահպանվեն

Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ:

Այս մասին գրում է ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ:

Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է:

Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով», – ասված է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ