Օգոստոսի 2-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը պարտություն է կրել։ Ըմբիշը 1-6 հաշվով զիջել է Ղրղզստանի ներկայացուցչից։
Չկարողանալով դուրս գալ եզրափակիչ՝ օգոստոսի 3-ին կմրցի բրոնզե մեդալի համար։

