fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղեր․ Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմիպիական խաղերում մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Մեր երկու մարզիկներին էլ հաջողվեց հիանալի մեկնարկ գրանցվել։

Եվ Չալյանը, և Ալեքսանյանը հաղթեցին իրենց առաջին ու երկրորդ գոտեմարտերում ու դուրս եկան կիսաեզրափակիչ։

Չալյանը 77 կիլոգրամ քաշում սկզբում 5-0 հաղթեց Յալգաշբայ Բերդիմուրատովին, իսկ հետո արդեն 2-1 հաշվով հաղթեց Ալեքսանդր Չեխիրկին։

Իսկ Ալեքսանյանը 97 կիլոգրամ քաշում նախ 4-1 հաշվով մրցությունից դուրս թողեց Ուզուր Ջուզուպբեկովին, հետո արդեն պարտության մատնեց Արվի Սավոլայնենից՝ 5-1 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ