Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացավ խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեալ» – «Բրյուգե» հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ «Բրյուգե»-ի դեմ պատասխան խաղը վճռորոշ կլինի «արքայական» ակումբի համար, քանի որ վերջինս կանգնած է խմբային փուլից դուրս մնալու վտանգի առջև։
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի մեկնարկից ի վեր խմբային փուլերում առավել անապահով դիրքում չի եղել։ «Սերուցքայինները» մշտապես բացման երկու խաղերից առնվազն մեկում հաղթանակ են տարել։ Փարիզում կրած պարտությունն ու «Բրյուգեի» հետ ոչ ոքին իրական վտանգ է ստեղծել մադիդյան ակումբի համար։ Նրանք այսուհետ ստիպված են հաղթել բոլոր խաղերը և ուշադրություն դարձնել ստացված արդյունքներին։
«Բրյուգե»-ի հետ խաղը վճռորոշ կլինի «Ռեալի» համար։ Միջազգային ընդմիջումից հետո նրանք 30 օրվա ընթացքում և խաղ կանցկացնեն։ Բացի Բելգիայում կայանալիք խաղից նրանք ՊՍԺ-ին կընդունեն Մադրիդում, ինչպես նաև Լա լիգայի շրջանակներում կհանդիպի «Վալենսիայի» և «Ատլետիկ Բիլբաո»-ի հետ։
10 միավորը բավական կլինի «Ռեալ Մադրիդ»-ի համար։ Այս մասին հաղորդում է AS-ն։