«Ճանապարհ դեպի Մինսկ». մարմնամարզիկ Վահագն Դավթյան

Հրապարակող՝

«Ճանապարհ դեպի Մինսկ». մարմնամարզիկ Վահագն Դավթյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի երրորդ հերոսը մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն է:

Վահագն Դավթյան

Մարզաձևը: Մարմնամարզություն

Ծնվել է: 19/08/1988

Ծննդավայրը: Երևան

Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը: 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը:

Ամենահիշվող հաղթանակը: 2016 և 2018 թվականների Եվրոպայի առաջնություններում նվաճած արծաթե և բրոնզե մեդալները:

Եվրոպական խաղերում…

«Ավելի լավ մասնակցություն պետք է ունենամ, քանի որ վարկանիշով ավելի բարձր մրցաշար է: Պետք է գոհ լինեմ իմ ելույթից: Մեզ համար եզրագիծ չենք գծում՝ մաքսիմում ու մինիմում արդյունքի: Սպորտում հաշվարկով մրցման գնալ չի կարելի. դա կնշանակի, որ գործդ թողած ինչ-որ հաշվարկներով ես զբաղված»:

Եվրոպական խաղերում մարմնամարզության մրցումային օրերն են՝ հունիսի 27, 29, 30:

Ամենաթարմ