Մարտի 28-ին, ժամը 01.10-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 28-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 28-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 28-ին, ժամը 20.10-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 29-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 28-ին, ժամը 19.05-ին, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Նիսան Մուրանո» և «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես C»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա B» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի պատին. 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան և «ԴԱՖ» բեռնատարը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։