Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները գծանշմում են

Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

«Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։

Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։

«Վարորդներին խնդրում ենք երթևեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված աշխատանքներին»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ