Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
- Մարտունիում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել․ վնասվել են մեքենաներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Փլուզում Եղեգիս գյուղի չգործող դպրոցում․ կա տուժած
Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։