Երեկ՝ մարտի 21-ին, ժամը 15:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում, առատ ձյան հետևանքով, փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան:
Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
- ԱԺ-ն հրատապ նիստում կքննարկվի Արցախում տիրող իրավիճակը
- Ոստիկաններն ու փրկարարները Ստեփանակերտում իրականացրել են ձնամաքրման աշխատանքներ
Նշվում է, որ ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1մ-ի։


