Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

Ամենադիտվածներ

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

2 մարդ տուժել է Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Տեղեկացնում է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: Երկուսն էլ միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել: Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել է Միյաձակի քաղաքի գլխավոր ջրախողովակը, իսկ կղզու հարավային հատվածում շարքից դուրս են եկել էլեկտրահաղորդման լարեր:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ