NHK

  • Ճապոնիայում նավ է խորտակվել․ կա զոհ ու անհետ կորածներ

    Ճապոնիայում նավ է խորտակվել․ կա զոհ ու անհետ կորածներ

    Ճապոնիայի Տանեգասիմա կղզու ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել, որի վրա եղել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նրանցից մեկը մահացել է, չորսը՝ անհետ կորել, իսկ 3-ին հնարավոր է եղել փրկել։ Ըստ աղբյուրի՝ նավը մարտի 21-ի առավոտյան բռնկվել է։

  • Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ

    Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ

    Ճապոնիայում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտնել են NHK հեռուստաալիքից։ Նշվում է, որ ցնցման հետևանքով կա առնվազն 3 զոհ ու 194 վիրավոր։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից հետո կար ցունամիի վտանգ ու 20-30 սանտիմետր բարձրությամբ ալիքները հասել են Միյագի ու Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների ափ։ Գրանցվել են նաև մի շարք…

  • Ճապոնիան էլ իր քաղաքացիներին կոչ արեց՝ լքել Ուկրաինան

    Ճապոնիան էլ իր քաղաքացիներին կոչ արեց՝ լքել Ուկրաինան

    Ճապոնիան նույնպես իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա, իսկ տվյալ երկրում գտնվողներին՝ լքել այն։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Նշվում է, որ այդ մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի արտգործնախարարությունը։ ԱԳՆ-ն կոչ է անում Ճապոնիայի քաղաքացիներին՝ խուսափել Ուկրաինա մեկնելուց, անկախ նրանից, թե ինչ նպատակ է այն հետապնդում, իսկ այնտեղ գտնվողներին՝ լքել երկիրը, քանի դեռ ինքնաթիռները…

  • Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը

    Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը

    Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ Թայֆունը Տոկիոյին կհասնի հուլիսի 27-ին կամ 28-ին։ Հիշեցնենք, որ Տոկիոյում ընթանում են 32-րդ Օլիմպիական խաղերը, որոնք ավարտվելու են օգոստոսի 8-ին։

  • Ճապոնիայում կորոնավիրուսը կանխարգելելու համար փակվում են դպրոցները

    Ճապոնիայում կորոնավիրուսը կանխարգելելու համար փակվում են դպրոցները

    Փետրվարի 27-ին  NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է, որ երկրում ժամանակավորապես փակվեն բոլոր դպրոցները, ըստ վարչապետի, դա կնպաստի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։ Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի և Օսակա արևմտյան քաղաքի իշխանությունները արդեն հայտարարել են անհատական կարգով դպրոցները փակելու մասին։ Նշենք, որ դպրոցները կփակվեն մարտի 2-ից և կվերաբացվեն  մինչև գարնանային արձակուրդների…

  • Ֆուկուսիմա 1-ի վթարի հետևանքները վերացնելու համար ճանապարհային նոր քարտեզ է մշակվել

    Ֆուկուսիմա 1-ի վթարի հետևանքները վերացնելու համար ճանապարհային նոր քարտեզ է մշակվել

    Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետևանքների վերացման ճանապարհային նոր քարտեզ է առաջարկել: Այս մասին հաղորդում է NHK-ն։ Աշխատանքները կսկսվեն երկրորդ էներգաբլոկից, որն առավել խնդրահարույց է: Երկրում մտադիր են բոլոր վեց էներգաբլոկներից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերումը ավարտել մինչև 2031 թվականի վերջը: Նաև Ճապոնիայի նախարարությունը ցանկանում ռոբոտներ օգտագործել վառելիքի…

  • Ճապոնիայում թայֆունի պատճառով չեն գործում Hitachi և Panasonic գործարանները

    Ճապոնիայում թայֆունի պատճառով չեն գործում Hitachi և Panasonic գործարանները

    Ճապոնական խոշորագույն էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Hitachi և Panasonic գործարաններն արդեն չորրորդ օրն է՝ չեն գործում։ «Հագիբիս» ավերիչ թայֆունը ջրով է լցրել այդ գործարանների շինությունները: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Բացի դրանից՝ ջրհեղեղներից տուժել է Կորիյամ քաղաքում տեղակայված արդյունաբերական խոշոր հանգույցը, որտեղ կենտրոնացած է Ճապոնիայի արտադրական ձեռնարկությունների հիմնական մասը, որոնք նույնպես չեն գործում: Կորիյամա…

  • Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհեի թիվը արդեն 65-ից ավելի է

    Ճապոնիայում թայֆունի հետևանքով զոհեի թիվը արդեն 65-ից ավելի է

    Ճապոնիայում անցած հանգստյան օրերին մոլեգնած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 67-ի: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է NHK հեռուստաալիքը: Տարերքն առավելապես մեծ թվով կյանքեր է խլել Ֆուկուսիմա հյուսիսարևելյան պրեֆեկտուրայում: Ամբողջ երկրում տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը, մոտավորապես 10 մարդ անհետ կորած է համարվում: Ինչպես հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի…

  • Շուրջ 13 հազար մարդ թայֆունի պատճառով գիշերել է Տոկիոյի օդանավակայանում

    Շուրջ 13 հազար մարդ թայֆունի պատճառով գիշերել է Տոկիոյի օդանավակայանում

    Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է NHK հաեռուստաալիքը: Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել է ուղևորներին անվճար տրամադրել շշալցված ջուր, սնունդ, ինչպես նաև քնապարկեր և էլեկտրոնային սարքերի լիցքավորման թերմինալներ: Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանի պատճառով,…

  • Ճապոնիայում հեղեղումների վտանգի պատճառով հազարավոր մարդիկ տարահանման ցուցում են ստացել

    Ճապոնիայում հեղեղումների վտանգի պատճառով հազարավոր մարդիկ տարահանման ցուցում են ստացել

    Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի մոտ 115 հազար բնակիչ է շտապ տարահանման հանձնարարական ստացել տեղատարափ անձրևներով պայմանավորված սողանքների և թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների և մունիցիպալ հիմնարկությունների շենքերում: Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրևներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն է: Ճապոնիայի Օդերևութաբանական վարչության տվյալով՝ այն…

  • Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

    Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

    2 մարդ տուժել է Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Տեղեկացնում է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: Երկուսն էլ միջին…