Ճապոնիային պատուհասել է «Տապա» փոթորիկը: Արդյունքում՝ Օկինավայում տուժել է շուրջ 19 մարդ: Այս մասին հայտնում է NHK-ն:
Փոթորկի պատճառով ճապոնական ավիաընկերություններն ստիպված են եղել հետաձգել 302 թռիչք: Աղբյուրի փոխանցմամբ՝փոթորիկն սպառնում է նաև Կուսյու կղզուն:
Փոթորկի հետևանքով Օկինավայում վնասվել են էլեկտրական հաղորդակցության լարերը, շուրջ 1800 տուն հոսանքազրկվել է: