fbpx
Արցախ

Ճարտարում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինարարական աշխատանքները

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

«Բնակելի շենքը կունենա 9 բնակարան՝ 2-ը 4 սենյականոց, 7-ը` 3 սենյականոց: Ավարտված են պատերի, տանիքի աշխատանքները։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։ Բնակարանները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Եռահարկ շենքը կառուցվում է ԱՀ կառավարության միջոցներով: Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Վարդապետյան Եղբայրներ» ՍՊ ընկերությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ