fbpx
Աշխարհ

Ճավա կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի

Ճավա կղզու Չիանջուր գավառում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, հայտնում է Datariau թերթը՝ հղում անելով տեղական իշխանությունների տեղեկատվությանը։

«Մահացել է 162 մարդ, իսկ 326-ը՝ ծանր վիրավորվել», – ասել է Արևմտյան Ճավայի նահանգապետ Ռիդվան Քամիլը։ Նա նաև հայտնել է, որ իշխանությունները տարհանել են մոտ 14 հազար բնակիչների։

Երկրաշարժի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 21-ի ցերեկը։ Սկզբում իշխանությունները հայտնել էին, որ Արևմտյան Ճավա նահանգի Չիանջուր շրջանի 44 բնակիչներ դարձել են տարերքի զոհ, ավելի քան 100 քաղաքացի անհետ կորել է։ Երկրաշարժից տուժել է ավելի քան 700 շենք, այդ թվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր և տնտեսական շինություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ