«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է մնացել թիմի 21-ամյա վինգեր Անսու Ֆաթիի ապագայի վերաբերյալ լրագրողի հարցից։ Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»։
«Այլևս ինձ մի հարցրեք այն խաղացողների պլանների մասին, որոնք այստեղ չեն: Ամեն ինչ կախված կլինի մրցաշրջանի ավարտից և այն իրավիճակից, որում մենք կհայտնվենք»,- Չավիի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։