fbpx
Սպորտ

Չավին ու Լապորտան հանդիպում են ունեցել

Չավին և Ժոան Լապորտան հանդիպել են Չեմպիոնների լիգայում թիմի ցուցադրած խաղի վերաբերյալ։

Բարսելոնան 4-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Ինտերի հետ (3:3) և գրեթե կորցրեց 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։ «Ինտերը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, եթե հաջորդ տուրում հաղթի չեխական «Վիկտորիային»։ Բարսան այլեւս չի կարողանա առաջ անցնել միլանցիներից դեմ առ դեմ հանդիպումների արդյունքներով։

Կատալոնացիների գլխավոր մարզիչն ու նախագահը հանդիպում են անցկացրել, որտեղ փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հայտնում է As-ը։

Լապորտան Չավիին ասել է, որ երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի խմբից դուրս մնալը մեծ հետընթաց կլինի թե՛ սպորտային, թե՛ տնտեսական առումով:

Այնուամենայնիվ, վստահությունը մարզչի նկատմամբ մնում է։ Նախագահը հանգստացրել է Չավիին՝ ասելով, որ նպատակ չկա ամեն գնով հաղթել Չեմպիոնների լիգան։

Եթե ​​նախկինում «Բարսելոնան» ուներ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու նպատակ, ապա այժմ առաջնայինը Լա Լիգայում հաղթանակն է։ Եթե ​​մրցաշրջանի վերջում Իսպանիայում տիտղոսին ավելացնեն ևս մեկ գավաթ, ապա դա հաջողված կհամարվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ