fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն վստահեցրել է, որ ռազմական գործողությունները Սիրիայում ժամանակավոր բնույթիի են

Իրանի Արտաքին գործերին նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Պաշտոնյաները զրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում ժամանակավոր բնույթ են կրում:

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանը դեմ է ռազմական գործողություններին Սիրիայում, պարտադիր է համարում Սիրիայի տարածքային ամբողջականությանը հարգալից վերաբերմունք ցուցաբերելը և միաժամանակ այնտեղ խաղաղ և անվտանգ գոտի ստեղծելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ