Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին հայտնել է թուրքական TRTHABER-ը:
Կողմերի քննարկման թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան գոհ է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք՝ խաղաղ բնակչության տարհանման համար՝ նշելով, որ այն կհեշտացնի մարդասիրական օգնություն հասցնել։

