UEFA-ի նախագահը կրկին խոսել է Սուպերլիգայից

Ամենադիտվածներ

UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Record-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Սուպերլիգային։

Չեֆերինն ասել է, որ երբ 9 ակումբները խոստովանել են, որ սխալ են թույլ տվել, ինքը կրկին սկսել է նրանց վերաբերվել այնպես, ինչպես եվրոպական ֆուտբոլային ընտանիքի մնացած անդամներին։ Նա խոստովանել է, որ իրենց համար շոկային է եղել այդ իրավիճակը։

Չեֆերինը նաև ասել է, որ Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարությունից հետո ինքը չի զրուցել ոչ «Ռեալի» նախագահ Պերեսի, ոչ «Յուվենտուսի» նախագահ Անիելիի հետ և ոչ էլ «Բարսելոնայի» նախագահ Լապորտայի հետ։

Նա անկեղծացել է, որ նշված 3-ից մեկն իրեն WhatsApp-ով գրել է, բայց ինքը չի պատասխանել։ Չեֆերինը չի ասել, թե ինչ է եղել այդ նամակում։

Ամենաթարմ