Խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո՝ երկրի Կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշն ու ամբողջ Կառավարությունը հրաժարան են տվել։
Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Բաբիշի կառավարությունը շարունակելու է իրականացնել Կառավարության պարտականությունները՝ մինչև կձևավորվի նոր կառավարություն։
Հիշեցնենք, որ Ստորին պալատի ընտրությունների արդյունքում՝ Խորհրդարան էին անցել 5 քաղաքական ուժեր, որոնք էլ կազմել էին 2 լիբերալ կոալցիա, որից էլ ձևավորվելու է նոր կառավարությունը։
Նշենք, որ Չեխիայի վարչապետի միակ թեկնածուն Պյոտր Ֆիալեն է, ով աջ լիբերալ Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության նախագահն է։