«Չելսիի» նախկին դարպասահ Պետր Չեխը ակումբում ստացել է նոր պաշտոն։
Լոնդոնական ակումբի հաղորդմամբ՝ Չեխն այսուհետ զբաղեցնելու է ակումբի տեխնիկական խորհրդատուի պաշտոնը, որի շրջանականերում նա «Չելսիի» ղեկավարությանը խորհուրդներ է տալու թիմի ելույթների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանատու է լինելու երիտասարդական թիմերի կապի համար:
«Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ «Չելսի» և օգնել ակումբին հիանալի աշխատանքի կատարման հարցում: Անհամբերությամբ եմ սպասում այս մարտահրավերին և հույս ունեմ, որ իմ փորձն ու գիտեիլքները թիմին կօգնեն ապագայում ավելի շատ հաջողությունների հասնել», – Ասել է Չեխը։

