ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, պատասխանելով այն հարցին, թե որ տիտղոսն է ավելի կարևոր՝ Չեմպիոնների լիգան, թե «Ոսկե գնդակը», նշել է.
«Ինձ համար ամենակարևորը Չեմպիոնների լիգայում հաղթելն է: «Ոսկե գնդակի» մրցանակը պատմության մեջ չի մնում, քանի որ սպորտը թիմային մարզաձև է: Եթե զբաղվեի թենիսով, ապա առաջնային կլիներ «Ոսկե գնդակը», քանի որ թենիս խաղում ես միայնակ:
Ֆուտբոլում ամեն ինչ այլ է: Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ» հաղթելու համար նախ պետք է նվաճես Չեմպիոնների լիգայի գավաթը»- ասել է նա:

