Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման հարցում սկսել է բանակցությունները թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ: Այս մասին վստահեցնում է Le 10 Sport-ը:
Բելգիացու ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը: «Կապույտները» վճռական են տրամադրված ու պատրաստ են բավարարել խաղացողի բոլոր պահանջները:
Վերջերս ՈւԵՖԱ-ն զրկել է «Չելսիին» առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում նորեկներ գրանցելու հնարավորությունից: Այս ամենը պատճառ է դարձել, որ լոնդոնցիները նոր` շահավետ առաջարկ կատարեն Ազարին, որը կստիպի ֆուտբոլիստին մնալ Լոնդոնում:
Անձամբ խաղացողը բազմիցս հայտարարել է, որ երազում է Մադրիդի «Ռեալի» մասին: «Սերուցքայինները», սակայն, դեռևս տրանսֆերային առաջարկով չեն դիմել լոնդոնյան ակումբին:
Հաղորդում է armsport.am-ը։