fbpx
Սպորտ

Չելսին կարող է նոր դարպասապահ ունենալ

Անգլիական «Չելսին» մտադիր է ձեռք բերել իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ «կապույտները» 20 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ են արել իսպանական ակումբին 22-ամյա Յորգենսենի համար:

Դարպասապահի հետ բանակցությունները սկսվել են անցյալ շաբաթ. Յորգենսենը հետաքրքրված է այս տեղափոխությամբ:

2023/24 մրցաշրջանում դանիացի Ֆիլիպ Յորգենսենը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 37 հանդիպում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ