«Չելսին» պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Արմանդո Բրոյայից, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆուլհեմը», «Վուլվերհեմփթոնը», «Վեսթ Հեմը», ինչպես նաև այլ երկրների ակումբներ։ Կապույտները պատրաստ են 50-60 մլն ֆունտով վաճառել Բրոյային։ Ֆուտբոլիստին գնահատելիս ակումբն առաջնորդվել է այլ հարձակվողների՝ Ռասմուս Հոյլունդի (72 մլն ֆունտ) և Էվան Ֆերգյուսոնի (100 մլն ֆունտ) տրանսֆերային գումարներով։
Այս մրցաշրջանում Բրոյան «Չելսիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
