«Չելսին» պատրաստ է թիմի առաջատար Էդեն Ազարին վաճառել «Ռեալին» 87 մլն ֆունտ ստերլինգով:
«Չելսին» նման քայլի է գնացել, քանի որ չի կարող նոր պայմանագրեր կնքել իր ֆուտբոլիստների հետ մինչև 2020 թվականի հունվարը, այս պատճառով Ազարին թիմում պահելը անհնար կլիներ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ նախկինում ֆուտբոլիստը հայտնել էր, որ արդեն որոշում է կայացրել ապագայի հարցում: