Չելսին Փոթերին 13 միլիոն ֆունտ կվճարի պաշտոնանկության համար

Ամենադիտվածներ

Կվայելեմ դաշտում անցկացրած ամեն րոպեն․ Գրիզմանը՝ Էլ-կլասիկոյի մասին

Այս մրցաշրջանում «Չելսիի» ընդհանուր մարզչական ծախսերը գերազանցում են 50 միլիոն ֆունտ ստերլինգը

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գրեհեմ Փոթերը 13 մլն ֆունտ ստեռլինգ կստանա «կապույտներից»՝ որպես փոխհատուցում իր հեռացման համար: Լոնդոնյան թիմում աշխատելու համարյա յոթ ամիսների ընթացքում անգլիացին վաստակել է նաեւ մոտ 7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նրա պայմանագրի գնումը «Բրայթոնից» Չելսիին արժեցել է 22 միլիոն ֆունտ: Բացի այդ, ակումբը 10 միլիոն ֆունտ է վճարել Թոմաս Տուխելին՝ սեպտեմբերին պաշտոնանկ անելով նրան:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ